1 օրում 180 վարակակիր․ հանցավոր անգործության հետևանքները այսպիսին են լինում և իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվության
Կորոնավիրուսով վարակակիրների թիվը այսօր ավելացել 180-ով։ Սա իսկապես աննախդեպ թիվ է մեր երկրի համար ։ Նիկոլը եթեր է մտել և ժողովրդին խնդրում-հորդորում է լուրջ վերաբերվել վիրուսին , պահել համապատասխան կանոնները՝ վիրուսի տարածումը նվազեցնելու համար։ Ճիշտ է ասում Նիկոլը, բայց ասում է շատ ուշացած և չի ասում, որ վիրուսի տարածումը դարձել է անվերահսկելի, որովհետև ժամանակին վիրուսի տարածման դեմ քայլեր չի ձեռնարկել, ժամանակին անլրջացրել է վիրուսի վտանգավորությունը՝ հայտարարելով, որ դա վտանգավոր վիրուս չէ, որ արաղով կախտահանի և պինցետով կհանի վիրուսը, որ ՍԴ 7 անդամներին փոխելու համար իրականացվող քարոզարշավը պետք է շարունակվի, որ, որ ․․․։ Հանցավոր անգործության հետևանքները հենց այսպիսին են լինում և իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ վիրուսի տարածման դեմ ժամանակին ցուցաբերած անգործության համար։
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

