Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Սննդամթերքի գնաճ է արձանագրվել

Վիճակագիրների համար բարդ խնդիր էր՝ հաշվարկել սպառողական գների ինդեքսը հունվար-ապրիլին: Սպառողական գների հաշվարկի մեջ բավական ապրանքներ են ներառված՝ կահույք, տան նորոգման նյութեր, գորգ ու հեծանիվ, հագուստ ու կոշիկ: Կարճ ասած ապրանքներ, որոնց վերջին մեկուկես ամսվա եզակի գնորդներին (եթե այդպիսիք եղել են) վաճառողները երբեք չեն մոռանա: Որովհետև այդ ապրանքները վաճառող խանութ-սրահների մեծ մասը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը փակ էին: Այնուամենայնիվ մեր վիճակագիրները պատվով դուրս եկան այդ բարդ իրավիճակից: Դուրս եկան ու հայտարարեցին, որ այս ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլին մարտի համեմատ 0.9 տոկոս գնաճ է եղել: Սա այն դեպքում, երբ մարտը փետրվարի նկատմամբ 0.1 գնանկում էր արձանագրել, իսկ փետրվարը հունվարի նկատմամբ՝ 0.5 տոկոս ու կրկին գնանկում:

Բարդ չէ ենթադրելը, որ առևտրի համարյա բոլոր ոլորտների կրճատման պարագային 0.9 տոկոսանոց գնաճ արձանագրվել է հիմնականում (ավելի ստույգ՝ բացառապես) սննդամթերքի գնաճի հաշվին: Իսկ սննդամթերքի գնաճի մասին մեր նախկին ու ներկա իշխանությունները բավական ինքնատիպ ու միօրինակ մոտեցում ունեն:

Մեկ-երկու տարի առաջ, երբ թանկացել էր մսամթերքը, նախկին ԱԺ մի պատգամավոր խորհուրդ տվեց դրանից ողբերգություն չսարքել: Որովհետև ժողովրդի մեծ մասը ի վիճակի չէ սննդամթերք գնել, ուստի թանկացումը չի նկատի: Իսկ մեկ-երկու շաբաթ առաջ որոշ սննդամթերքների գնաճի առիթով գործող նախարարներից մեկը խորհուրդ տվեց գնել փոխարինիչներ: Այս փոխարինիչներ «սպառելու» առաջարկը, ցավոք, լուրջ հեռանկար է դառնում:

Խմիչքի ու ծխախոտի գնաճը սպասելի էր՝ ակցիզային հարկադրույքի փոփոխությունների պատճառով: Ապրիլ ամսին ալկոհոլը մարտի նկատմամբ թանկացել է 11.8-17.3 տոկոսով, ծխախոտը՝ 9.3: Բայց մի շարք ապրանքատեսակների գնաճը միանշանակ կարելի է բացատրել բնակչության գնողունակության անկմամբ (պարզ ասած՝ աղքատացմամբ): Որովհետև և՛ մարտ ամսվա, և՛ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճ արձանագրվել է խոցելի խմբերի առավել շատ սպառած ապրանքատեսակների գնով: Նախկին պատգամավորի «բացահայտումից» գիտենք, որ մսամթերքն այդպիսի ապրանքատեսակ չէ: Տավարի մսի գինը չի փոփոխվել, իսկ խոզի մսի գինը նույնիսկ նվազել է 5.7 տոկոսով: Մարտ ամսվա համեմատ: Նույն մարտի համեմատ աճել են հացաբուլկեղենի գները՝ 3.2 տոկոս, բրնձինը՝ 6.2, ալյուր-ձավարեղենինը՝ 8.4, մակարոնեղենինը՝ 8.1 տոկոս: Այսինքն աճել են խոցելի կամ ավելի անկեղծ բնութագրմամբ՝ աղքատ խավի սպառած հիմնական սննդամթերքների գները:

Պատկերն ավելի ամբողջացնելու համար կարելի է բերել նաև հետևյալ փաստը՝ կարտոֆիլը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.7 տոկոս գնաճ ունի: Հասկանալի է, որ առևտրի ծավալների կրճատման ընդհանուր ֆոնին գնաճը ցածր մակարդակում «արձանագրելու» համար օգնության են գալիս մյուս ապրանքատեսակները: Այդ «անշարժ»՝ այսինքն առքուվաճառք չարձանագրող շուկայում ցանկության դեպքում կարելի է գները կայուն համարել, կարելի է նվազում նկատել: Բայց նաև կարելի է ավելացնել, որպեսզի համեստ, բայց ընդհանուր 0.9 տոկոսանոց գնաճը միայն սննդամթերքի թանկացման հաշվին չարձանագրվի:

Այս պահին, օրինակ, արձանագրվել է, որ կահույքը թանկացել է 3.9 տոկոսով: Բայց դա միևնույնն է, մեղմ ասած, բացատրություն է թղթի վրա: Իսկ թուղթը հայտնի բան է՝ ամեն ինչ հանդուրժում է: Եվ այդ նույն թղթի վրա արձանագրված է, որ միրգը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրելը է 23-25 տոկոսանոց գնաճ: Բանջարեղենն ավելի բարձր ցուցանիշներ ունի՝ 20.5-27 տոկոս գնաճ (սննդամթերքի ընդհանուր գնաճը նախորդ տարվա համեմատ 5.7 տոկոս է):

Իհարկե, կարելի միրգ-բանջարեղենի գնաճը բացատրել նրանով, որ համավարակի օրերին բժիշկները խորհուրդ են տալիս վիտամիններով հարուստ սնունդ ներառել սննդակարգ: Բացատրել, իհարկե, կարելի է: Բայց ոչ մի բացատրությամբ դրանք հասանելի չեն դառնա աղքատ ու գնողունակությունը զիջող խավերին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>