Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին
Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին
168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Տեղեկությունը հաստատեց Պետական պահպանության ծառայության 168.am-ի աղբյուրը՝ հրաժարվելով թիկնապահի անունը նշել։
Նշենք, որ մենք հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի նոր թեստ հանձնե՞լ է, եթե՝ այո, ի՞նչ պատասխան է ստացվել։
Ի դեպ, քիչ առաջ լուր տարածվեց, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և այսօր թեստավորվել են վարչության աշխատակիցները:

