Դատարկամիտ ԱԺ և քաղաքական հարաբերություններ
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Ոչ միայն դատարկության, այլ նաև գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետևողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:
Նիկոլը Փաշինյանը և «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որևէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետև դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ և ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:
Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

