Մեզ ստիպեցին ինքնամեկուսանալ ու հիմա ասում են՝ աշխատավարձը պետք է ստանանք անաշխատունակության թերթիկով, այսինքն՝ քիչ. Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմի բողոքի ակցիան. Տեսանյութ
Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար։

