«Կառուցողական տրամադրված» Բաքվի բռնապետի քարոզչամեքենան Հայաստանի Հանրապետությունը համարում է «Արևմտյան Ադրբեջան»
«Կառուցողական տրամադրված» Բաքվի բռնապետի քարոզչամեքենան Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն համարում է «Արևմտյան Ադրբեջան», այլ նաև դրա՝ կրկեսային բնույթի իբր վտարանդի կառավարություն է հռչակում։
Քանի որ կոնկրետ ես բոլորովին էլ կառուցողական տրամադրված չեմ, ուստի իրենց իսկ պապենական խոսքերով ասած՝ «քաղաքը մերն է, հալվան՝ մերը»:
Իսկ «վտարանդի կառավարության» բոլոր անդամներին մաղթում եմ, որպեսզի կարոտից տոչորվեն և առավոտից երեկո ողբան «կորուսյալ հայրենիքի» համար։
#հավերժականՀայաստանը
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

