Հանրային նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելն այսուհետ ավելի հեշտ կլինի
20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ում քվեարկությունները սկսվել են։ Առաջինը քվեարկության է դրվել «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ սահմանադրական օրենքը պետք է ընդունվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդով, թերևս հենց պատգամավորների ներկայությունն ապահովելու համար էլ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում էր խնդրել:
Նախագիծն ընդունվել է 97 կողմ ձայներով:
Այնուհետ քվեարկության է դրվել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որն ընդունվել է միաձայն:
Քվեարկությունների ավարտից հետո շարունակվել է ՄԻՊ 2019թ-ի տարեկան զեկույցի քննարկումը: