Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Բանակում «ռեստորանի» վերածված ճաշարանները պատրա՞ստ են կերակրել խրամատում կռվող զինվորին․ ռազմական պայմանների վերապատրաստում անցած քանի խոհարար կա

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ բանակում սննդի մատակարարման նոր ծրագրերից սպայական կազմն օգտվու՞մ է, թե՞ ոչ: Ի պատասխան վարչապետն ասաց.

«Ոչ, սպայակազմն անվճար սննդից չի օգտվում: Նրանք աշխատող են, աշխատավարձ են ստանում: Սպայական կազմն անվճար չի սնվում այնպես, ինչպես չեն սնվում պատգամավորները, ուսուցիչները, ոստիկանները: Այլ բան է, երբ զորամասեր կան, որ սննդի մատակարարումն այնպես են կազմակերպում, որ դրա վաճառքը սպաներին հնարավորինս էժան լինի»:

Խիստ ցավալի է, երբ Փաշինյանի համար սպան ու պատգամավորը նույն հարթության վրա են: Այո, նրանց բոլորի առաքելությունն ի բարօրություն պետության աշխատելն է, ինչի դիմաց վարձատրվում են, բայց երկրի առաջին դեմքը գոնե լավ պետք է իմանա սպայի ու մյուսների աշխատանքի տարբերությունը:

Ի տարբերություն կյանքն ամեն պահի վտանգի ենթարկող սպաների՝ պատգամավորներից ո՞ր մեկն է երազում երեխային ամուր գրկելու ու տաք անկողնում քնելու մասին: Հավասարության նշան դնելն ու արդարացնելը, թե սպան աշխատավարձ է ստանում, հետևաբար՝ ինքն էլ պետք է հոգա իր սննդի մասին, արդարացի չէ: Խնդրի մասին «Իրատեսը» դեռ ամիսներ առաջ էր գրել, ընդգծել էինք, որ սպաներին նույնպես զորամասերում ճաշելու հնարավորություն պետք է տալ:

Մեզ հետ զրույցում, սակայն, բոլորովին հակառակ տեսակետ հայտնեց ռազմական ոլորտի մասնագետներից մեկը. «Իհարկե, հրաշալի է, որ զինվորը լավ է սնվում, բայց ինքներս մեզ հարց տվե՞լ ենք, թե ռազմական պայմանների համար վերապատրաստում անցած քանի խոհարար ունենք, որ պատրաստ է կերակրելու պատերազմող բանակի խրամատում կռվող զինվորին: Բանակում այժմ գործող «ռեստորանները» կարո՞ղ են ապահովել մարտի դաշտում կռվող տղաների սնունդը, չգիտեմ, վստահ չեմ:

Դա նույն բանն է, որ սառը ջուրը կտրելու հաշվին տաք ջուր տան ինձ, ու դա այն դեպքում, երբ սառն ավելի կարևոր է: Բանակում զինվորին պետք է սովորեցնել պատերազմի ժամանակ ողջ մնալու արվեստը, իսկ դա ռեստորանային խոհանոցով չեն սովորեցնում, այլ դաշտային ճաշարանով։ Ծառայության ժամանակ ինչքան քիչ հաճոյանաս զինվորի ծնողին՝ ռեստորան-ճաշարաններով ու նմանատիպ այլ նորամուծություններ անելով, այնքան մեծ է հավանականությունը, որ պատերազմից հետո մեր որդիները ողջ-առողջ տուն կվերադառնան»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>