Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան
21
Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Պատերազմ Արցախում
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները. Դատարանն է որոշել ԿԸՀ-ն կհանձնի մանդատները Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» «Արեգնազին ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա շատ սկզբունքային, պայքարող, հայրենասեր, նվիրյալ ընկեր է» Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)

«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով

«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե շուտ սա պետք է լիներ, և ավելի զարհուրելի ու դատապարտելի է վարչապետի այդ հանդուգն արտահայտությունը, որ՝ լավ ենք արել, արել ենք: Եթե իր նման մտածեինք, ԱԺ նիստ վարողը մուրճ ունի, պետք է իր ամեն ելույթից հետո այդ մուրճով գլխին խփեինք: Կամ, եթե «սամասուդի» տրամաբանությամբ մտածեինք, նա պետք է Գյումրիից Երևան չհասներ: Չի կարելի»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ուղնուծուծով բոլշևիկ է. «Մեկ էլ բոլշևիկներն են այդպես արել՝ Չարենցի կարծիքն իրենց կարծիքից տարբերվում էր՝ գյուլլել, Բակունցինը տարբերվում էր՝ գյուլլել… Հիմա այս մարդն է, բացի իր կարծիքից՝ այլ ճշմարտություն չի ճանաչում: Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից հակապետական է: 2018թ. ապրիլին Հայաստանում աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների, այդ թվում՝ արևմտյան համապատասխան ուղեղային կենտրոնների և գրանտային կազմակերպությունների ուղիղ աջակցությամբ տեղի է ունեցել իշխանազավթում, որը հակապետական գործողություն էր: Եթե մարդիկ դեռ այսքան բանից հետո թույնն ու ատելությունը, որը, չգիտես ինչու, կոչվեց սեր և համերաշխություն, անվանում են դրական պրոցես, ապա այսօր պետք է տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հիմա վերադարձել է Լիսաբոնի և փուլային տարբերակի ժամանակաշրջան: Այսինքն՝ այն 20 տարվա ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք, իսկ դա այն էր, որ հասել էինք նրան, որ ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես սկզբունք, ներառվել է: Ավելին, Սերժ Սարգսյանի քաղաքական, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ այդ ինքնորոշման իրավունքը ստացել է պարտադիր ուժ: Այսինքն՝ եթե Տեր-Պետրոսյանի ժամանակ խոսք չկար հանրաքվեի մասին, խոսք կար միայն տարածքների հանձնման մասին, ապա, երբ մեր թիմը իշխանությունից հեռացել է, մենք փաստաթղթով ժառանգել ենք Փաշինյանին այդ ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտումը: Ի՞նչ է տեղի ունենում այսօր՝ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ մեծամտությամբ՝ հրաժարվում է այդ ձեռքբերումներից, ասում է՝ ես սկսում եմ իմ կետից: Իր կետը Դուշանբեի վերելակն էր, որտեղ նա ՄԽ համանախագահների և բանակցող կողմերի միջև գրավոր համաձայնությունը, որը ձեռք բերվեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում՝ կապված շփման գծի հետ, փոխեց Ալիևի հետ ինչ-որ բանավոր պայմանավորվածությամբ, որը խայտառակություն էր»:

Նա նկատեց՝ բանակցություններ կան, ինչի մասին խոսել է Լավրովը. «Մենք չենք ասել, որ մենք բանակցել ենք մեր երազանքների փաստաթուղթը, բայց Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի հայեցակարգը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» հայեցակարգն է: Մենք բանակցել ենք, նախ և առաջ, կարգավիճակի համար, հետո նոր տարածքների հարցն էր: Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ Արցախի հարցի անկյունաքարն անվտանգությունն է: Միտումնավոր կամ ոչ միտումնավոր ինքնորոշման իրավունքը գցեց երկրորդ պլան: Եթե անվտանգությունն է կարևոր հարցը, ապա կարող է՝ վաղը միջազգային հանրությունը մեխանիզմներ է մշակում, ասում է՝ անվտանգությունն ապահովում եմ, Արցախի ժողովրդին ոչ մի ֆիզիկական վտանգ չի սպառնում, բայց Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ: Մենք ասում էինք, որ ամենակարևորն ինքնորոշման իրավունքն է»:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: ՌԴ-ն էլ ա ուզում, Միացյալ Նահանգներն էլ, Ֆրանսիան էլ ա ուզում»:

Էդուարդ Շարմազանովն այս հայտարարության վերաբերյալ ասաց. «Սա հանցագործ հայտարարություն է, հասկանո՞ւմ եք: Այն Ալիևը, որը սանձազերծել է ապրիլյան պատերազմ, այն Ալիևը, որի վարչապետը վերջին երկու շաբաթում հենց Նիկոլ Փաշինյանին սաբոտաժի մեջ է մեղադրում, այն Ալիևը, որն ասում է՝ Զանգեզուրն ու Երևանը իմ պատմական տարածքն են, մեր վարչապետն ասում է, որ այդ Ալիևը կառուցողական է տրամադրված. Սա ուղղակի խայտառակություն է: Ալիևին կառուցողական անվանելը հակապետական դիրքորոշում է»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>