Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Բազմիցս ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ

Իմ տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ՝ տալով իրավական գնահատական, ոչ թե քաղաքական։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով իր կողմից այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական հետապնդում սկսել՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Հիշեցնենք՝ ըստ Դավիթ Շահնազարյանի հայտարարության՝ 2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ներառյալ միջազգային օգնություն Ադրբեջանի՝ նոր պատերազմ սկսելու իր ծրագրերն ու նպատակները միջազգային հանրության առաջ հիմնավորելու ու առաջ մղելու ջանքերին։

Ըստ Դավիթ Շահնազարյանի, եթե Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանը կառուցողական երկիր է, գուցե՝ Թուրքիան էլ բարեկամական պետությու՞ն է․ «Ինձ համար անսպասելի էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական երկիր է։ Ես բազմիցս ասել եմ՝ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը և այս հայտարարությամբ նա ուղղակիորեն ապացուցեց իմ ասածները՝ անցնելով բոլոր սահմանները»։

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ հետագայում բացառված չէ, որ պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը գործում է հօգուտ Ադրբեջանի։

Դավիթ Շահնազարյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր հայտարարությամբ նա պահանջում է, որպեսզի դատախազությունը գործին ընթացք տա․ «Գրավոր դիմում չեմ ուղղելու դատախազություն, որովհետև այսօր դատախազությունը իշխանության կողմից քաղաքական պատվերներ է կատարում»։

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ իր պատմության մեջ Ադրբեջանը երբևէ Հայաստանի կողմից նման «նվեր» չէր ստացել․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէ․ նա ասում է՝ Հայաստանը կոնստրուկտիվ է, Ադրբեջանը ևս, էդ Արցախն է դեստրուկտիվ»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ազգային բոլոր ինստիտուտները, մասնավորապես նշելով ոստիկանական համակարգի դերը․ «Դուք տեսեք՝ ինչ օրն է ոստիկանին գցել Փաշինյանը։ Պատկերացնում ե՞ք՝ ոստիկանը զենքով սպառնում է հինգ տարեկան երեխայի դիմաց նրա ընտանիքի անդամներին(խմբ․ նկատի ունի ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) ընտանիքին պատկանող տներ մուտք գործելու և տունը տակնուվրա անելու միջադեպը)»։

Խոսելով «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքի մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Այս միջադեպը ծրագրել ու հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի միջադեպով նա փորձել է ցույց տալ, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս միջադեպը հակառակ ազդեցություն թողեց և ցույց տվեց, որ ԱԺ-ն ոչ միայն քաղաքական մարմին չէ, այլև Նիկոլ Փաշինյանի կուսակցության վարչությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>