Մինեսոտայի նահանգապետը ուշագնաց է եղել ելույթի ժամանակ (տեսանյութ, լուսանկար)
Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթոնը ուշագնաց է եղել սեփական ելույթի ժամանակ: Դա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ նա ուղերձով ելույթ էր ունենում նահանգի ներկայացուցիչների պալատի անդամների համար:
Կադրերում երևում է, որ Դեյթոնը սկսում է ավելի դանդաղ խոսել և կորցնում գիտակցությունը: Նահանգապետին օգնության են հասնում գործընկերները և բուժանձնակազմը: Մի քանի րոպե անց նա գիտակցության է գալիս:
Մարկ Դեյթոնը շուտով կդառնա 70 տարեկան: Նա նահանգի պատմության մեջ ամենատարեց նահանգապետն է:
Zham.am