Սպասել են Սերժ Սարգսյանին՝ աչքները ջուր կտրած
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախապես պլանավորած այցը Գեղարքունիքի մարզ երեկ չեղյալ է հայտարարվել։ Թե ինչ պատճառներով, ՀՀԿ-ում պարտիզանաբար լռում են։ Մինչդեռ նախապես թեկնածուներին տեղեկացրել էին սպասվող այցի մասին, նրանք էլ, կազմ-պատրաստ՝ սպասել էին ողջ օրը։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեր լրագրողին ասել է, թե ոչ մի հանդիպում էլ չեղյալ չի համարվել, վստահեցրել է նաեւ, որ առաջիկա օրերին այցը կկայանա։ Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Սերժ Սարգսյանը մարզից մարզ է այցելում, փակ հանդիպումներ ունենում ՀՀԿ-ական ակտիվի հետ, ընտրություններից առաջ վերջին ցուցումները տալիս, նախօրեին էլ նա Կոտայքում է եղել»:

