Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ «Իրևանի» ստեղծման մասին. Ադրբեջանի ու Թուրքիայի պատմությունը խեղաթյուրելու նոր փորձը
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության՝ «Իրևանի» ստեղծման մասին, վտարանդի կառավարության գլխավորությամբ:
Թուրքիայում Կայսերի համալսարանի դասախոս պրոֆ. Գաֆֆար Չախմախլին ընտրվել է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի նորաստեղծ հանրապետության՝ Իրևանի ղեկավար, Համաասիական կենտրոնի կազմակերպած տեսակոնվերանսի ժամանակ: Հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» գործակալությունը` «Թուրան»-ին հղելով:
Ըստ Գաֆֆար Չախմախլիի, այդ գաղափարը արդեն երկար ժամանակ է ինչ գտնվում էր թե՜ Ադրբեջանի, թե՜ Թուրքիայի օրակարգում:
Գաֆֆար Չախմախլին նշել է նաև, որ սկզբում ստեղծվելու է հանրապետության Ազգային խորհուրդը, այնուհետև տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և, վերջապես կձևավորվի կառավարություն:
Zham.am

