Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ինչո՞ւ է Փաշինյանը խոստովանում, որ պատրաստվում է կազմաքանդել երկրի տնտեսությունը

Աշխարհում դեռ ոչ մի երկրի ղեկավար  չի խոստովանել, որ պատրաստվում է ոչնչացնել սեփական երկրի տնտեսությունը: Նրանք կարող են սխալ որոշումներ կայացնել, սակայն գիտակցված ոչ ոք չի մտածում քանդել սեփական երկիրը, եթե իհարկե տվյալ երկրի ղեկավարը չի կատարում այլ երկրի պատվերը, սակայն նույնիսկ այդ դեպքում ոչ մի երկրի ղեկավար չի խոստովանի, որ իշխանության է եկել այլ երկրի պատվերով, որպեսզի քանդի իր ղեկավարած երկրի հիմքերը:

Այս իմաստով Փաշինյանը զարմանալիորեն բոլորից տարբերվում է:

Օրինակ` նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեթե բացահայտորեն խոստովանում է, որ վարչապետի քայլերի արդյունքում երկրում ներդրումներ կարող են և չգալ: Այսինքն` երկրի տնտեսությունը կարող է փլուզվել:

Չե՞ք հավատում, փորձենք բառացի ցիտել, թե ինչ է գրում սույն լրատվամիջոցը,- «...այնպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում հնարավոր է եղել լուրջ բիզնեսներով զբաղվել բացառապես իշխանությունների «տանիքի տակ»՝ նրանց հետ տարբեր կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելով։ Հատուկենտ բացառություններ, իհարկե, եղել են, բայց մեծ հաշվով՝ գործարարների հիմնական մասը կամ «տակ է տվել» եւ հեռացել Հայաստանից, կամ ինչ-որ փուլում ստիպված է եղել ընդունել խաղի կանոնները եւ ներգրավվել կոռուպցիոն սխեմաներում։ Արդյունքում՝ ունենք մի վիճակ, երբ խոշոր կապիտալը (իսկ առանց դրա լուրջ բիզնես-գործունեություն ծավալելն անհնար է) հիմնականում հանցավոր ծագում ունի։ Պարզ ասած՝ «առաջին միլիոնի» օրինականության խնդիր կա։ Ու հիմա, երբ Հայաստանում անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ, երբ իշխանությունների հետ կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելը գործնականում անհնար է, ու առաջիկայում էլ ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունն է հայտնվելու իրավապահների թիրախում, դժվար է ակնկալել, որ խոշոր կապիտալի սեփականատերերը լուրջ ներդրումներ կանեն Հայաստանում ու կընդլայնեն իրենց բիզնեսները։ Ավելի հավանական է, որ նրանք կփորձեն իրենց կապիտալը դուրս բերել երկրից, առավել եվս, որ ճանապարհները վաղուց գիտեն՝ հազիվ թե գտնվի որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա կամ օլիգարխ, որն արտասահմանում լուրջ բիզնեսներ չունենա...»:

Այսպիսով` Փաշինյանն իր լրատվամիջոցի շուրթերով արդեն բաց ձևով ավետում է, որ երկրում ներսի կապիտալը ներդրումներ չի կատարելու իր գիտակցված քաղաքականության շնորհիվ:

Նման անկեղծ միտք նույնիսկ  սեփական երկրին բաց թշնամին ռիսկ չէր ներկայացնի, քանզի կվախենար հանրային կարծիքից:

Փաշինյանն պարզվում է այդ քայլից չի վախենում` փաստացի խոստովանելով, որ պատրաստվում է կուլակաթափել երկրի ողջ բիզնեսին` քաջ գիտակցելով, որ դրա արդյունքում նրանք փորձելու են իրենց կապիտալները դուրս բերել երկրից, որից երկիրը հսկայական չափի վնաս է կրելու:

Իսկ միգուցե նա հույս ունի  դրսից բերել ներդրումներ: Բնավ էլ ոչ, պարզվում է, որ Փաշինյանը դրսի վրա էլ հույս չունի, քանզի տեսավ, որ իր կառավարման երկու տարիների ընթացքում դրսից մեկ ցենտ էլ չներդրվեց, բայց նա, պարզվում է, այստեղ էլ ունի «բացատրություն»: Տեսնենք, թե ինչպես նա բացատրում սույն հանգամանքը:

«...քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ միության անդամ մյուս երկրներում դեռ հնարավոր է այդօրինակ սխեմաներով աշխատել, հազիվ թե այդ միջավայրին սովոր կապիտալը հոսի դեպի Հայաստան, որտեղ ստիպված կլինի աշխատել բացառապես օրենքի սահմաններում...»:

Այսպիսով` Փաշինյանը գիտակցում է, որ իր կառավարման շրջանում ԵԱՏՄ-ից էլ չեն գալու ներդրումները, սակայն այս ամենը նա բացատրում է,  ոչ թե իր քաղաքականությամբ, այլ ԵԱՏՄ-ում հաստատված բիզնեսի խաղի կանոններով:

Այսպիսով` սույն հոդվածով Փաշինյանը փաստացի ավետում է բոլորին, որ իր կողմից խոստացված  «տնտեսական հեղափոխությունն» չի լինելու, սակայն չի լինելու ոչ թե իր, այլ «փչացած բիզնեսմենների» պատճառով:

Սա արդեն շարքային ցնդաբանություն չէ, այլ գիտակցված որոշում է Փաշինյանի կողմից կազմաքանդել երկրի ողջ տնտեսությունը, և դա բարդել ԵԱՏՄ-ի և իբր  «քրեածին» ծագում ունեցող բիզնեսմենների վրա:

Ադրբեջանում և Թուրքիայում արդեն կարոեղ են շամպայն պատվիրել, ոչ միայն  Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանը գրավելու համար: Ընդ որում նրանց այլևս մեծ ջանքեր պետք չի լինելու դա անելու համար: Նրանց համար այլևս մեծ քանակի զենք պետք չի լինելու գնել: Նրանք ունեն մի մեծ և անչափ թանկարժեք «զենք», որի անունն է՝ Նիկոլ Փաշինյան:

Պարզապես ապշել կարելի է գիտակցելով, որ այսքան հեշտ էր կազմաքանդել մի պետություն, որի շինարարության համար մարդիկ մեծ ջանքեր էին թափել:

Պարզվեց, որ հայ ժողովուրդը այդպես էլ չսիրեց սեփական պետությունը, իշխանության բերելով մի մարդու, ով բացեբաց է ավետում սեփական երկրին ոչնչացնելու մասին:

Այս ամենից հետո հայերը այլևս չպիտի խոսեն ցեղասպանության պատճառների մասին,  քանզի իրական պատճառները արդեն տեսանելի են դառնում բոլորի համար: Եվ այստեղ այլևս ոչ մեկին չես կարող համոզել, որ քո անմեղսունակության պատճառով չես կորցրել քո հայրենիքի 90 տոկոսը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>