Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Անդրանիկ Քոչարյանը թիրախավորում է լրատվամիջոցներին և պարբերաբար վիրավորում նրանց․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեղադրում է Էդմոն Մարուքյանին և լրատվամիջոցներին։

«Ազատություն TV-ի՝ մայիսի 10-ի կիրակնօրյա եթերում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կրկնեց վարչապետի խոսքերը, թե Էդմոն Մարուքյանը թողեց ամբիոնը և մեծ արագությամբ մոտենում էր Սասուն Միքայլեյանին։ Արդարացնելով Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Սասուն Միքայլեյանը շատերին է հոպար ասում, դրա մեջ որևէ մեկը վատ բան չի տեսել»։

Անդրադառնալով Հրայր Թամրազյանի այն հարցին, թե ով էր մեջքից հարվածել, Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դրեց Մարուքյանին մեջքից հարվածելու փաստը, ինչը հստակ երևում էր կադրերում, նշելով․ «Լրատվական դաշտը և հայտնի կայքերը այն տեղեկատվության հետևից գնացին, որը տարածեց Էդմոն Մարուքյանը, որ իրեն հետևից խփել են, բայց խփել- չխփելը ոչ մեկը այդ իրավիճակում չէր կարող հստակ վերլուծել։ Խփողների մեջ, երբ որ ասում են Արտակ Մանուկյանի անունը, մի քիչ ինձ համար տարօրինակ է, նա բացի բաժանելուց, այլ բան չէր կարող անել»։

Թամրազյանն ասում է՝ կարծես թե հարվածողը Հայկ Ալումյանն էր, շփոթելով անունը, նկատի ունենալով՝ Վահե Ղալումյանին, մինչդեռ Քոչարյանը շրջանցում է հարցը։ Այնուհետ, Մարուքյանին փորձում են կապել նախկին իշխանությունների հետ։

Անդրանիկ Քոչարյանը նորից անդրադառնում է լրատվամիջոցներին․ «Ոչ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ մեդիադաշտը մեծամասամբ գտնվում է օլիգարխիայի ֆինանսական հնարավորությունների տիրույթում ։ Չունենալով ժողովրդական աջակցություն՝ իրենք օգտագործում են իրենց այդ ռեսուրսը ողջ ծավալով»։ Թամրազյանը հարցնում է՝ եթե կասկածներ ունեք Մարուքյանի կապերի մասին նախկին իշխանությունների հետ, ինչո՞ւ փաստեր չեք հրապարակում։ Քոչարյանը պատասխանում է․ «Կասկածները նաև առաջանում են, երբ որ քաղաքական ուժը իր գործողություններով նպաստում է այն մթնոլորտի ձևավորմանը, որին ձգտում են մերժվածները, էդ հսկայական համակարգը՝ իրենց մեդիառեսուրսով»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ նախ Ազատություն TV-ին խախտել է բազմակողմանիության սկզբունքը, քանի որ ներկայացվում էր միայն իշխանության ներկայացուցչի տեսակետը՝ առանց երկրորդ կողմին պաշտպանվելու հնարավորություն տալու։ Բացի այդ, մեկնաբանը սադրում էր զրուցակցին և նպաստում, որ Քոչարյանը թիրախավորի իր գործընկերներին։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, վերջինն էլ թիրախավորել է լրատվամիջոցներին ու պարբերաբար վիրավորում է նրանց»։

 

 

 

   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>