Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք. նախարար
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործվածծ են մի քանիսը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ շատ են հարցնում, թե ո՞նց է եղել, որ 70–80 ծանր հիվանդ կա ու միացված չէ թոքերի արհեստական օդափոխության սարքը։ Պատասխանը շատ պարզ է, այդ ամենը բժշկական որոշում է եւ կոնկրետ դեպքով՝ կարիք լինում է միացվում է, չի լինում՝ չի միացվում»,– ասաց նախարարը։
Մանրամասները տեսանյութում։

