Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Հեղափոխական սադրանք Հայաստանի ու Արցախի դեմ․ ո՞րն է լինելու Փաշինյան-Պուտին հարաբերությունների վատացման գինը

Մինչ մեր խորհրդարանում քարոզվում է օրուելյան ոճի «բռնության սադրանքի» տեսությունն ու արժանանում ԱԺ ագրեսիվ մեծամասնության բուռն ծափահարություններին, աղմուկի մեջ խեղդվում է այն փաստը, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցով բանակցել է տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ։

Այդ փաստը թաքցնել փորձողն ու վարչապետի համար փաստաբանություն անողն, ի դեպ, նույն վարչապետի կողմից հռչակվեց սադրիչ և ժողովրդի թշնամի, իսկ նրա դեմ բռնությունը՝ «հեղափոխական իրավունքի իրացում»։

Եվս մի կարևոր դետալ խեղդվեց աղմուկի մեջ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ եղել է զրո շփում ՌԴ նախագահի և ՀՀ ղեկավարի միջև։ Մինչդեռ օրվա առիթով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի 1–ին նախագահ Նազարբաևի և Ադրբեջանի գործող նախագահ Ալիևի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից՝ զրուցակիցները միմյանց ջերմ ու սրտանց շնորհավորել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Դիվանագիտական լեզվին, միջազգային հարաբերությունների դետալներին և արարողակարգային նրբություններին տեղյակ մարդիկ շատ լավ հասկանում են, թե սա ինչ է նշանակում։ Մեզ մնում է արձանագրել, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները, մասնավորապես՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները եթե ոչ թշնամական, ապա առնվազն սառն են։ Պատճառները բոլորիս են հայտնի։

Մոսկվա–Երևան պաշտոնական ուղիղ կապը խզվել է այն հավաստիացումների ֆոնին, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Եթե փայլուն են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միևնույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ–ում գտնվող և ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները 75–ամյակի կապակցությամբ չեն շփվում իրար հետ, իսկ ահա Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, արժանանում է նման վերաբերմունքի։

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ–ում ռազմաբազա ունեցող ՌԴ ղեկավարը թարսվում է ՀՀ ղեկավարի հետ։ Նման բան կերազեին միայն մեր պետության թշնամիները և Հայաստանում գործող դրանց 5–րդ շարասյունը։

Հանուն սեփական էգոիստական ու նաև անհայտ նպատակների կարելի՞ էր արդյոք այսպես փչացնել Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն նշանակություն ունեցող հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է (կա տեսակետ, որ սա կանխամտածված պետական դավաճանություն է, սակայն ես այդ կարծիքին չեմ, քանզի կարծում եմ, որ գործ ունենք անգրագիտության ու կոմպլեքսների հետ)։

Դրա գինը վճարելու են ՀՀ հպարտ ու այլ տիպի քաղաքացիները։ Ասեք գեթ մեկ պատճառ, թե ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը չվճարի այս ամենի համար։ Չէ՞ որ իր հազարամյա պատմության մեջ հաճախ է վճարել։ Վճարել է ի՛ր, այլ ոչ թե դրսի ուժերի մեղքով։ Մենք դեռ հնարավորություն ունենք խուսափելու սարսափելի զարգացումներից, բայց ժամանակն անսպառ չէ։ Հետհաշվարկը միացրած է։ Փոխենք, որ չպարտվենք։ Խելքի գանք, որ հաղթենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>