Էդմոն Մարուքյան. «Դա վարչապետի ելույթ չէր, դա իշխանության վերջի մասին ազդարարող ելույթ էր»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան .«Փաշինյանն ասում է՝ այո՛, այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ։ Ժողովուրդ ջան, ապօրինի գույքի օրենքին ԼՀԿ-ն քվեարկել է կողմ՝ առաջին ընթերցմամբ։ Ներկայացրել է 27 առաջարկ, որից մոտավորապես 2-3-ն ընդունվել է։ Դա մեծ սուտ է, որ մենք ապօրինի գույքի օրենքի հետ կապված ենք։ Մեր մեջ ոչ մեկ ոչ եղել է քաղաքապետ, ոչ մարզպետ, ոչ եղել է նախկին իշխանության մեջ, ոչ մի պաշտոն չենք ունեցել։ Այ ձեր ցավը տանեմ, մենք ի՞նչ կապ ունենք ապօրինի գույքի հետ: Դա վարչապետի ելույթ չէր, դա իշխանության վերջի մասին ազդարարող ելույթ էր»:
Մանրամասներն՝ այստեղ:
Zham.am