Էդմոն Մարուքյան. Դա վարչապետի ելույթ չէր, դա իշխանության վերջի մասին ազդարարող ելույթ էր. Տեսանյութ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Էդմոն Մարուքյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ դա վարչապետի ելույթ չէր, դա իշխանության վերջի մասին ազդարարող ելույթ էր:
Հիշեցնենք՝ վարչապետը նշել էր, որ ծեծկռտուքը «քստմնելի սադրանք» էր Սասուն Միքայելյանի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: