Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան
23
Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Պատերազմ Արցախում
Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը

«Դու այլևս դա շտկել չես կարող, Նիկոʹլ, քեզ ո՛չ հարգում են, ո՛չ քեզնից վախենում». Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանն այսօր իր տարերքի մեջ էր։ Դասական էր ամեն ինչ՝ դեմքի «ահարկու» արտահայտությունը, հիստերիան, բղավելը ու, իհարկե, ցինիզմն ու ստախոսությունը։

Մի տարօրինակ տրամաբանությամբ ինքը ամենաանհավասարակշիռը արձագանքում է այն արատներին, որոնց մեղավորը ինքն է։ Եթե դժվար չէ, բառապաշարից արագ վերացրեք հավասարակշռություն բառը։ Դա կապ չունի ձեզ հետ։ Հիշե՜ք դուք, հենց դուք եք Հայաստանում հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Քստմնելի գերագույն սադրանքի հեղինակը: Ստախոսության ու ցինիզմի ակադեմիկոսը։ Տգետների հովանավորը։

«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով
08.05.2020.

Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեծ «հեղափոխական», մեր ժամանակների անտաղանդ կոմբինատոր և այդպես էլ չստացված վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պարո՜ն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես!

Ես ու էլի քո կին գործընկերներ քեզ հորդորում էինք, նեղվում՝ առաջարկում, որ ամբիոնից դադարեցնես այն, ինչ կատարվում էր՝ հեռախոսահամարների հրապարակում, անբարո կոլաժներ, վիրավորանքներ։ Բայց դու վայելում էիր, դու լուռ էիր, ու հիմա հանկարծ՝ հիշե՞լ ես։ Պատկերացնո՞ւմ եք կին պատգամավորներին ամենացածր հայհոյանքներ հասցնող, սև ժապավեններ ու բեմականացված հուղարկավորություններ կազմակերպող «հեղափոխության» ղեկավարը «հեղափոխությունից» ուղիղ երկու տարի անց հանկարծ հայտնաբերում է, որ բումերանգի օրենքը աշխատում է անխափան:

Այն «հեղափոխության» ղեկավարը, որի մանկլավիկները տներ շրջափակելու համար ընտրում էին բառի ուղիղ ու անուղղակի իմաստով անպաշտպաններին (Դուք անգամ որպես տղամարդ Ձեր կին գործընկերներին պաշտպանելու ունակ չեղաք կամ չցանկացաք)։

Նրանք իմ կամ Շուշանի տուն էին եկել, որովհետեւ մենք բազմահարկ սովորական շենքում էինք ապրում ու սույն լկտի, անսուրբ ու անհայրենիք տականքները խնդիր չունեին բարձրանալ իմ հարկ ու բնակարանի դռան կողքը փակցնել պաստառ՝ «Դու դավաճան ես» մակագրությամբ։

Ի դեպ, մեկը չկար այդ ստահակներին ասեր՝ ինչի՞ դուք մարդ եք կամ արժեք, որ ձեզ դավաճանեն էլ։

Բա հո օլիգարխ պատգամավորների բազմապաշտպան տներ չէին գնա, որ հեռվից արդեն դրանց իրենց տեղը ցույց տային (այն օլիգարխների, որոնք հիմա դառել են իրենց վարչապետի սիրելի խոշոր սեփականատերերը)։

Նիկո՜լ,
Երբ երկու տարի առաջ` հոկտեմբերի երկուսին, «հեղափոխական» ամբոխը՝ քո գլխավորությամբ, ամենաստոր բառապաշարով և հայհոյանքներով գրավում էր ԱԺ-ն, ես ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանի սենյակում զգուշացնում էի, որ ձեր իսկ սերմանած չարիքը ձեր դեմ է ուղղվելու: Այն ժամանակ չհասկացար, փորձը ցույց տվեց, որ հիմա էլ չես հասկացել, որ դու ես սա արել ու ասեմ ավելին։ Դու այլեւս դա շտկել չես կարող։ Չես կարող!

Նիկո՜լ, երբ մյուս անգամ փորձես սրտնեղել, առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ և տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, և այդ մարդը դու ես: Քեզ ո՜չ հարգում են, ո՜չ վախենում։ Ո՜չ թիմակիցներդ, ո՜չ հակառակորդներդ։

Այսօր խորհրդարանում կատարվածին, ես նայում էի մեծ ցավով երկրի համար, բայց գոհունակությամբ քո թիմի համար, որովհետև դու ու քո թիմը աստիճանաբար սկսում եք առերեսվել այն հրեշին, որի ծնողը և անընդհատ պարարտացնողը եղել եք դուք: Ի դեպ՝ շատ լավ է, որ մտքովդ չանցավ մեկին ասել մանդատ վայր դնեն։ Դու քեզ կկեղծեիր!

Հ.Գ. Քչերը գիտեն, որ ես չէի ցանկանում մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն, որոշում կայացրեցի կարեւոր գիտակցումից ելնելով։ Երբ այն քաղաքական ուժը, որին անդամակցում էի այդ ժամանակ, չհայտնվեց խորհրդարանում, հաճախ ասում էի, որ իրապես ուրախ եմ դրա համար։ Անգամ մտերիմներիցս շատերը մտածում էին՝ անկեղծ չեմ: Հիմա ես երիցս վերահաստատում եմ՝ չափազանց ուրախ եմ, որ նման խայտառակ խորհրդարանի կազմում չեմ:

Հ.Գ.1 Եթե անգամ վնասեմ իմ այս գրառմամբ, չեմ կարող չասել, որ Արարատ Միրզոյանը այն ժամանակ թեկուզ դեմ առ դեմ ունակ եղավ ցավակցել հարազատիս մահվան համար ու ներողություն խնդրել։
#ցինիկ_անգրագետներ

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>