Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԱԺ ծեծկռտուքին և նշել, որ չի կարծում, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուքից հետո Իմ քայլի մի շարք պատգամավորներ պետք է վայր դնեն մանդատը: Սիմոնյանի խոսքով, ոչ մեկը մանդատը վայր չի դնելու:
Ավելի վաղ գրել էինք, որ ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում: Փոխարենը լսվում էր Մարուքյանը խոսքը. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց նա ու իջավ ամբիոնից: Նրան մոեցավ Սասուն Միքայելյանն ու բռունցքներով սկսեց հարվածել:
Zham.am