Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, իսկ հիմա 2 երիտասարդ դատախազ ասում են, թե հայրս կարող է փախչել. Լեւոն Քոչարյան
Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավոր Աննա Դանիբեկյանը, որովհետեւ էլ բան չի մնացել որից իրենք կառչեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ այս պահին անհրաժեշտություն եղավ, որ վարչապետներն անձնական երաշխավարություն ներկայացնեն, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ինձ թվում է՝ մարդիկ գնալով հասկանում են՝ ինչքան աբսուրդ, անհեթեթ է այս ամենը, մեղադրանքը։ Դրանից ավելի անհեթեթ է խափանման միջոց՝ կալանքը։
Նայում ենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն։ Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում 2 երիտասարդ դատախազ կանգնել ու ասել՝ այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»։
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում:
Լուսանկատը՝ Panorama.am-ի:

