Սարգսյանի հետ հանդիպման օրը Մեդվեդևը հիվանդ չի եղել
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաղորդեց, որ վերջին շրջանում հիվանդ չի եղել:
- Ես չեմ էլ հիվանդացել, - ասաց Դմիտրի Մեդվեդևը ի պատասխան առողջացման հետ կապված շնորհավորանքի, որը հնչեցվել է վարչապետի հետ հանդիպած փոքր և միջին բիզնեսի մասնակիցներից մեկի կողմից մեքենաների տեղափոխման ոլորտում: Հաղորդում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք՝ մարտի 14-ին, պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախանշված հանդիպումը չէր կայացել: Հանդիպման չեղարկման մասին այն ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սարգսյա-Մեդվեդև հանդիպումը կայացավ մեկ օր անց՝ մարտի 15-ին:
Zham.am

