Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում. նախագահ

Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաեւ զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հանրապետության նախագահը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմահ հիշատակը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանը օրվա առիթով իր շնորհավորանքն է հղել բոլորին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. «Այսօր եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության։ Սիմվոլիզմը շատ խորն է. ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը մեր ժողովուրդը կարևոր հաղթանակ տարավ, ազատագրական պայքարի կարևորագույն հաղթանակներից մեկն՝ ազատագրելով Շուշին։ Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Ուղղակի կոտրեցին պատերազմի տրամաբանությունը և ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ»։

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի մասին՝ նախագահը հիշել է, որ 300 հազար հայորդի է իր կյանքը զոհել հանուն այդ հաղթանակի։ «Այդ 300 հազարն այսօր, ցավոք, Հայաստանում գերեզման չունեն, սակայն նրանց հիշատակը մեզ հետ է: 600 հազար հայից, որոնք մարտնչում էին ճակատամարտում, 300 հազարը՝ ուղիղ կեսը, իրենց կյանքը զոհեցին: Մեր ժողովուրդը Սովետական Միության հարյուրից ավելի հերոսներ տվեց, հինգ մարշալ... Եվ դա համաչափ չէր. փոքր ժողովուրդ՝ հինգ մարշալ, վաթսունից ավելի գեներալներ,-հիշել է նախագահը:- Բնական է, որ այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէր, որովհետև այդ ժողովուրդը հակաֆաշիստական պայքարի առաջնեկներից մեկն էր և, բնական է, որ այդ ժողովրդին հնարավոր չէր նաև ազատագրական ճակատամարտում հաղթել։

75 տարի առաջ իրենց կյանքը զոհած 300 հազար հայերից որևէ մեկի անունը չի մոռացվելու։ Ազատագրական պայքարի ողջ ընթացքում և, առանձնապես այսօր, Շուշիի ազատագրման և՛ կազմակերպիչները, և՛ ընկած հերոսները, և՛ նրանք, որ այսօր կան, անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոնի են, ինչ են անում, իրենց ընտանիքի հետ են, թե գնացել են Շուշի, նրանք բոլորը հերոսներ են։ Նման հերսությունը չի ծերանում, անվերջ է։ Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>