Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետության անվտանգության այսօրվա ռիսկերի և անելիքի մասին մի քանի նկատառում է ներկայացրել «Հրապարակ»-ում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից։

Պետական համակարգի և հասարակության զգոնության նկատվող թուլացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Մեր պետության համար անվտանգության խնդիրը դեռևս շատ երկար ժամանակ մնալու է առաջնահերթ։

Սա փաստ է, որը պետք է ընդունենք որպես իրականություն, և մեր պետության զարգացումը պետք է կառուցվի այս փաստի մշտական գիտակցմամբ։ Նման սրությամբ անվտանգության խնդիրը Հայաստանի համար դատավճիռ չէ, անլուծելի բեռ չէ, այլ իրողություն, որը վայրկյան անգամ չի կարելի մոռանալ։

 

Բայց, միևնույն ժամանակ, գրագետ ու հետևողական քաղաքականության և գործողությունների շնորհիվ կարելի է ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել։

Կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական։ Անթույլատրելի սխալների ցանկում ես կառանձնացնեի հետևյալ ուղղությունները.

Ա) արցախյան կարգավորման բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և դրանք փակուղի տանելը

Բ) անվտանգային համակարգի հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում օրեցօր նկատելի սառնությունն ու անվստահությունը

Գ) հասարակության պառակտման և բաժանարար գծերի քաղաքականությունը։

Իհարկե, կան շատ այլ գործոններ, որոնք ազդում են պետության անվտանգության մակարդակի վրա, և դրանք բոլորը կարևոր են։ Բայց վերը նշված երեք կետերն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Միևնույն ժամանակ, դրանք ահազանգ են հանրության գիտակից շերտերին, պետական համակարգին, հասարակական-քաղաքական շրջանակներին։

Պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։ Պետք են քաղաքական, իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։

Կարևոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների և անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձևավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք և փորձ ունեցող անձինք։

Ինչ վերաբերում է հատկապես Արցախի հիմնախնդրին, ապա կյանքն ապացուցեց, որ պետք է ունենալ համազգային տեսլական՝ հստակ ձևակերպված բանակցային սկզբունքներ, կարմիր գծեր, որոնք խախտելն անթույլատրելի է։ Սա պետությունը զերծ կպահի փոփոխվող իշխանությունների կոպիտ սխալներից ու սայթաքումներից և ամեն մի նոր իշխանության հեռու կպահի բանակցությունները «նոր կետից» սկսելու գայթակղությունից։

Կասկածից վեր է, որ առաջիկայում մեզ սպասվում է բարդ փուլ՝ մի շարք մարտահրավերների սրացմամբ։ Դիմակայելու առաջին նախապայմանը սա գիտակցելն է։ Այնուհանդերձ, մենք լավատես ենք։ Լավատեսության իրական ռեսուրսն ազգային ներուժն է, համազգային միասնականությունը, համերաշխ և փոխօգնության պատրաստակամ հասարակությունը։ Ես հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սևերի-սպիտակների բաժանումները։

Մենք բերելու ենք խաղի նոր և հստակ կանոններ՝ հիմնված իրավունքի գերակայության, հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների վրա։ Սա կապահովի ահռելի ներքին ռեսուրս, և մենք կկարողանանք հաղթահարել սոցիալական լարվածությունն ու խաղաղություն պարտադրել հակառակորդին։ Եվ, որպես սրա հակադրություն, ներքին պառակտմանն ուղղված միտումներն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Ես խնդրում եմ բոլորին՝ կլինեն նրանք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, մտածել այս մասին։

Աճող սոցիալական լարվածության ֆոնին նկատելի է հանրային տրամադրությունների փոփոխությունը, այդ թվում՝ չարացումը 2018-ին իշխանության եկածների հանդեպ։ Անկեղծորեն՝ ես դա չէի ցանկանա։ Հավատում եմ, որ գործող իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են դժվար, անձնազոհ աշխատանքի՝ հանուն երկրի առաջընթացի։

Նրանք իրենց կամքից անկախ են հայտնվել անհասկանալի մթնոլորտի, անընդհատ և ամենուր թշնամի ու հակահեղափոխական տեսնելու պարտադրանքի առաջ։ Ես գիտեմ, որ նրանցից շատերն այլ մղումներով էին մտել իշխանություն՝ երկիրը բարեփոխելու, մասնակցային, բաց և հեռանկարային հասարակություն և տնտեսություն կառուցելու նպատակով։

Սակայն շատերն են հարկադրված լռում՝ տեսնելով, թե ինչպես են խեղդվում և հալածվում այլակարծությունը, առողջ քննադատությունը։ Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում են հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջևում են, և դրանց մասին խոսելու, մտորելու շատ առիթներ կունենանք։

Հարգելի հայրենակիցներ, վերադառնալով օրվա խորհրդին՝ շնորհավորում եմ մեր ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։ Մայիսը մեր պատմական կարևորագույն հաղթանակների ամիսն է»:

Նյութն ամբողջությամբ «Հրապարակ»- կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>