Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Պատերազմ Արցախում
Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով

Ժողովրդավարական իմիջը կորցրած իշխանությունը «ՍԴ հարցում» պետք է երկար հաշվարկի իր օգուտն ու վնասները. Մելիքյանը՝ «Freedom House»-ի զեկույցների մասին

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս ամերիկյան «Freedom House»-ի հրապարակած Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցներին։ Նա մասնավորապես նշել է, որ դրանք իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, ևս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Օրերս ամերիկյան «Freedom House»-ը հրապարակեց Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցները, որոնք, իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, ևս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության, մեղմ ասած, խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։

Երկու զեկույցները («անցումային պետություններ» և «ազատությունն աշխարհում»), լինելով բազմաշերտ և բազմաբովանդակ, ևս մեկ անգամ վկայում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների լայն հասանելության ու միջազգային հարթակներում մանրամասն արձանագրման մասին։

Զեկույցումներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվում մի քանի սուր իրադարձությունների, մասնավորապես՝ դատարանների արգելափակմանը, Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ քաղաքական իշխանությունների դրսևորած մեծ հետաքրքրությանը, վկայակոչվում է հանրային հեռուստաընկերությանը տրված՝ իշխանամետ լինելու գնահատականը, խոսվում է ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների բացակայության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (ժողովրդավարության տոկոսը՝ 33)։

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը բնորոշվում է որպես «անցումային կամ հիբրիդային ռեժիմ»՝ 38% ժողովրդավարությամբ։

Հատկանշական է այն, որ ընդհանուր դատաիրավական խնդիրներից զատ, զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սահմանադրական դատարանի հիմնախնդրին, ընդ որում՝ մի քանի կետերով, ինչը նման մասշտաբ ունեցող զեկույցների դեպքում հազվադեպ է պատահում՝ ընդգծելով տվյալ հարցի խիստ կարևորությունը։

Այսպես, խոսվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների՝ ՍԴ դատավորներին հեռացնելու արշավի մասին՝ շեշտադրելով այդ արշավի համահեղինակ Վահե Գրիգորյանի դերակատարումը և սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից»), խոսվում է «օրենսդրական տեխնիկալությունների» օգտագործմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Գրիգորյանի անհաջող փորձի մասին, խոսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին՝ որպես մեկ միասնական շղթայի և ծրագրի մասեր: Խոսվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը շրջանցելու մասին։

Նման սուր ձևակերպումները և ՍԴ հարցի ընգծված շեշտադրումը միգուցե այնքան անհանգստացնող չլինեին, եթե.

1) Խոսքը չլիներ նման հեղինակավոր կազմակերպության մասին, որի փաստաթղթերը հեղինակավոր աղբյուր են միջազգային հարթակներում։

2) Այդ կազմակերպությունը չպատկաներ «ամերիկյան թևին», որը մինչ այս որդեգրել էր ընդգծված հանդուրժող, սպասողական և սատարող կեցվածք ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։

3) Այդ արձանագրումները չլինեին ի լրումն «եվրոպական թևի»՝ արդեն իսկ սուր հայտարարությունների՝ այդպիսով ամբողջացնելով ՍԴ շուրջ ձևավորված միջազգային մոնեցման «համայնապատկերը», այն է՝ ՍԴ հարցը արհեստածին է, իշխանությունները որդեգրել են այն բռնազավթելու քաղաքականություն, իսկ դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։

Թե այս ամենն ինչ է նշանակում «ժողովրդավարություն» բառը դրոշակ և հաղթաթուղթ դարձրած իշխանությունների համար, կարծում եմ, պարզ է. իմունիտետի կրճատում, կենսունակության նվազում, և թերևս միակ արտաքին խաղաթղթի կորուստ։

Այսպիսով, կարծում ենք, որ երկրի ներսում վստահությունը, իսկ դրսում՝ ժողովրդավարական իմիջը, ինչպես նաև որոշ դաշնակից պետությունների բարիդրացիությունը կորցրած իշխանությունները թերևս «ՍԴ հարցում» այսուհետ պետք է շատ երկար հաշվարկեն իրենց օգուտը, ռիսկերն ու վնասները։ Ընդ որում, այդ վնասները կրելու են և քաղաքական պատասխանատվության կանչվելու են ոչ թե կառավարության «անկախ» դաշնակիցները ԱԺ-ում և ՍԴ-ում (նրանք սոսկ «սպիտակ ձեռնոցով» շահառուներ են, ուստի ինչ-որ առումով արդարացված է նրանց սադրիչ վարքագիծը), այլ հենց իրենք՝ քայլականները։

Չպետք է անտեսվի նաև քրեական պատասխանատվության վերահաս վտանգը, որի շունչը պետք է որ արդեն լավ զգան անհեռատես քայլերի արդյունքում իշխանական հենքի և իրավապահ համակարգի տատանումները վստահաբար զգացող «հպարտ» իշխանականները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>