Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սա հերթական խաղն է, որն ուղղված է Սամվել Բաբայանին մեկուսացնելու համար, և այդ ձևը գտան. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել, ինչը պատվիրելու մեջ, ըստ էության, կասկածվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

ArmLur.am-ը զրուցեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

Պարո՛ն Եղիազարյան, Ձեր կարծիքով որքանո՞վ է իրատեսական այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է տեղափոխել Հայաստան:

-«Իգլան» ցուցակումս հաշվառված զինատեսակ է, քանզի կապ ունի ինքնաթիռների խոցման հետ: Եթե «Իգլան» ընկնի ահաբեկչի ձեռք, ապա հարյուրավոր անմեղ մարդիկ կվերացվեն: Այսօր արդեն համացանցում ընթերցում եմ, իբրև՝ Սամվել Բաբայանը ցանկացել է օգտագործել ինչ-որ մեկին ինքնաթիռում խոցելու համար: Ես էլ ասեմ, որ Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որ ինչ-որ մեկին խոցելու համար տասնյակ մարդկանց կյանք խլի: Դա ուղակի բացառում եմ: Մինչ Արցախի հերոսի ձերբակալվելը, մեկ շաբաթ առաջ վայրահաչոց սկսեց նրա անձի դեմ՝ «Սասնա ծռեր-2» է պատրաստում: Վայրահաչոցը սկսվեց այն բանի համար, թե ասել էր Ջրառատի դեպքերով համարժեք կլինի պատասխանը: Ես նման բանի հավատալ չեմ կարող:

Այդ դեպքում, ըստ Ձեզ` ինչո՞ւ են նրան ձերբակալել:

-Ապացույցներ չունենալու պարագայում նման քայլի են դիմում, որպեսզի դիմացինը դիմի փախուստի, և դրանով իսկ կողմնակի ապացույց ձեռք բերեն, որ եթե մեղավոր չլիներ, փախուստի չէր դիմի: Չեմ հավատում, որովհետև նման գործողության ժամանակ մինչև վերջ են հետամուտ լինում և վերջին պահին են վնասազերծում, որպեսզի ողջ օղակը պարզ դառնա: Իսկ «Իգլան» հենց այնպես ձեռք չեն բերում, դա կոնկրետ ինքնաթիռների խոցման համար է նախատեսված: Սա հերթական խաղն է, որն ուղղված է Սամվել Բաբայանին մեկուսացնելու համար, և այդ ձևը գտան:

Այսինքն, ԱԱ՞Ծ-ն է թերացել:

-ԱԱԾ-ի, ոստիկանության գերագույն նպատակը հանցագործությունների բացահայտումը չէ: Հիմնական գործունեությունը օպերատիվ աշխատանքն է. դա հանցագործությունների «պրոֆիլակտիկան է»: Այսինքն՝ սահմանում այդ հանցագործությունն արդեն իսկ պետք է կանխվեր, եթե հետամուտ են եղել պարզելու ողջ օղակը, ապա շուտ են վերցրել: Թիրախը եղել է Սամվել Բաբայանը: Նայե՛ք, Սերժ Սարգսյանի օրոք, ինչպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, և արդյունքում ի՞նչ է ստացվել: 135 անձի ձերբակալեցին, ի՞նչ պարզեցին ամիսներ, տարիներ պահելուց հետո, ո՛չ մի բան, ընդամենը ծածկադմփոց արեցին իրենց իսկ արած հանցագործությունը: Ի՞նչ արեցին հետո՝ ամպագոռգոռ հայտարարություններ Նորքի ահաբեկչական խմբով: Պահում են ծանր հիվանդ մի մարդու՝ Վահան Շիրխանյանին: Նա հերթական զոհն է լինելու, ինչպես սպանեցին Հաց բերողին: Հերթը Վահան Շիրխանյանինն է լինելու, որովհետև համարձակվել է կասկածանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանի աթոռը: Սա կարող է ադրբեջանցիների հատուկ ծառայությունների կողմից լարած որոգայթն է, մեր պանծալի հերոսին ծուղակը գցելու համար:

Ի վերջո, ինչու հենց Սամվել Բաբայանի՞ն փորձեցին մեկուսացնել: Նա այդքան վտանգավո՞ր է:

-Որովհետև համարձակություն էր ունեցել դիպչելու Սերժ Սարգսյանի աթոռին: Պաշտպանում էր ՕՐՕ-ին , որն ըննդիմություն է: Այս ամեն ինչը թիրախավորված է ՕՐՕ-ով: 

ArmLur.am

Լուսանկարը՝ ArmLur.am-ի

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>