Ստեբլին-Կամենսկին խնդրեց իրեն անպայման ընդհատել և ասել, թե միջին պարսկերեն տեքստի էլ ո՞ր բառերը կան հայերենում
Ասպիրանտ ժամանակ Սանկտ Պետերբուրգի համալսարանում պետք է նստեի Ստեբլին-Կամենսկիի՝ միջին պարսկերենի դասերին, որոնք արդեն երկու ամիս է սկսվել էին, և մնացած ուսանողներն ահագին առաջ էին գնացել։
Դասը սկսվեց, և դասախոսը սկսեց կարդալ միջին պարսկերեն տեքստը՝ «բովանդակ․․․», դադար տվեց ու հարցրեց ռուս ուսանողներին՝ «ի՞նչ է նշանակում այս բառը»։ Մի քանի վայրկյան տևած քար լռությունից հետո դիմեց ինձ՝ «իսկ միգուցե մեր հայաստանցի գործընկերը գիտե՞»։
Դե, բնականաբար, նաև մայրենիիս բառն է, մանրամասն բացատրեցի, որից հետո Ստեբլին-Կամենսկին խնդրեց իրեն անպայման ընդհատել և ասել, թե միջին պարսկերեն տեքստի էլ ո՞ր բառերը կան նաև հայերենում։
Ասածս ինչ է՝ ա՜յ մարդ, զզվեցինք էս «կոնտենտ» բառից, «բովանդակությունն» ա, էլի, էլ ի՜նչ մի եվրոպականոտ ձև ենք տալիս մեզ :)
#ոսկեղենիկը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

