ԱԱԾ տնօրենն ազատման դիմո՞ւմ է գրել․ բանակցություններ են ընթանում
Դիտել նաև
Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար
Ունենք մի վերջին հնարավորություն, որը սկիզբ կառնի սուրբ Էջմիածնից (տեսանյութ)
«Կրկին խաբեությունների նոր ալիք է»․ Սամվել Մարտիրոսյան
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան
«Սա կեղծիք է». Սամվել Մարտիրոսյան
hraparak.am-ը գրում է․ «ԱԱԾ ղեկավար կազմից մի խումբ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նրանք դիմումներ են գրել ի նշան բողոքի Արգիշտի Քյարամյանի նշանակման։ Հիշեցնենք, որ 29 ամյա երիտասարդը երեկ նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Hraparak.am-ի տեղեկություններով, դիմում է գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, սակայն դիմումները դեռ չեն ընդունվել։ Վարչապետը վստահ չէ, որ ճիշտ կլինի միանգամից մի խումբ ԱԱԾ փորձառու աշխատակիցներին ազատելը եւ այժմ բանակցում են նրանց հետ։ Հնարավոր է դիմումները հետ վերցվեն։ Մանավանդ որ իշխանությունն այդ սպեցիֆիկ ոլորտում փոխարինողներ դժվար թե կարողանա գտնել:

