Գործարարներն են հաղթահարելու ճգնաժամը, կառավարության դերն էլ չխանգարելն է․ Փաշինյան
«Գործարարներն են լինելու, որ այս ճգնաժամը հաղթահարելու են, ոչ թե կառավարությունը։ Կառավարության դերը լինելու է իրենց չխանգարելը էս ճգնաժամը հաղթահարելու գործում։ Իսկ մենք, համոզված եղեք, չենք խանգարելու»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։
Նա նաև հավելել է, որ մինչև 2050 թվականը մեր տնտեսության առաջատար ճյուղը կլինի ոչ թե մշակող արդյունաբերությունը, այլ այն ճյուղը, որը մինչև հիմա գոյություն չունի:
Գյուղմթերքի վերամշակմանն առնչվող պատգամավորի հարցին` վարչապետն ասաց. «Վարչապետի կարգավիճակում ինձ հիացրել է հայ գործարարների տաղանդը, և իրենք են հաղթահարելու այս ճգնաժամը, ոչ թե կառավարությունը: Կառավարության դերը լինելու է նրան չխանգարելը»:
Zham.am

