Դատական և իրավապահ համակարգերում կան դավաճաններ. Փաշինյան. Տեսանյութ
Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018-ի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն: ՀՀ կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն եւ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողել անկայունության տպավորություն: Սակայն, ըստ վարչապետի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական կայունությանը ոչինչ չի սպառնում:
«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որեւէ քաղաքական կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարոական կայունությունը, որն ի վիճակի լինի ՀՀ-ում կասկածի տակ դնել 2018-ին տեղի ունեցած ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ 2019-ին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանն արձանագրել է ժողովրդավարական աճ, միջազգային ժողովրդավարական հանրության ետնախորշերից տեղափոխվելով միջազգային հանրության առաջնաբեմ:
Մանրամասները` տեսանյութում