Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց, մարդկանց հետապնդումներով էր զբաղված. հիմա ստիպված է տնտեսությունը բացել՝ վարակի տարածման պատասխանատվությունը թողնելով հասարակության վրա. Երվանդ Բոզոյան

Պետությունը նրա համար է, որ իր ժողովրդին կարողանա կազմակերպել, ճիշտ կոնսոլիդացնել և ուղղորդել: Քանի որ իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծել, և միաժամանակ պետք է տնտեսությունը բացի, ստիպված է պատասխանատվությունը թողնել հասարակության վրա․ «հարգելի ժողովուրդ, քանի որ ես չեմ կարող լուծել ձեր խնդիրը, այն լուծեք ինքներդ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով պարետի որոշմանը՝ մայիսի 4-ից թուլացնել արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն ու թույլատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Անդրադառնալով կարանտինի ընթացքին՝ Բոզոյանը նկատեց՝ դրա նպատակն այն է, որ թուլանա վարակի տարածման տեմպը, ինչի ընթացքում կառավարությունը կարողանա օպերատիվ աշխատանքներ կատարել, որպեսզի  բացահայտվեն վարակի հիմնական օջախները, ապա մեկուսացնի վարակակիրներին՝ հնարավորություն ստեղծելով տնտեսության ճյուղերը վերաբացել: «Մենք տեսանք, որ կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց՝ ո՛չ լուրջ մակարդակի թեստավորումներ եղան, ո՛չ օջախների բացահայտումներ. «ինքնահոսի» թողած կարանտին էր»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե տնտեսությունը հնարավոր չէ չբացել:

Նրա խոսքով՝ երկընտրանքը՝ բացե՞լ տնտեսությունը, թե՞ ոչ, շատ երկրներում է եղել, քանզի ի սկզբանե գերխնդիրը առողջապահությունն էր, բայց երբ տնտեսությունը կանգնում է, համախառն ներքին արդյունքն էապես կրճատվում է, պետք է մտածել սահմանափակումների թուլացման մասին: Իսկ ՀՀ-ի նման երկիրը, ըստ քաղաքագետի, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, մյուս կողմից՝ տնտեսության բացման դեպքում վարակի տարածման դեպքերը շեշտակիորեն ավելանալու են:

 «Իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից կանգնած ենք վարակի տարածման խնդրի առջև, որը կարող է ավարտվել հումանիտար աղետով, մյուս կողմից չենք կարող տնտեսությունը չբացել, որովհետև արդյունքում կունենանք սոցիալական կոլապս: Պետք է նկատել, որ վարակման թվերով հարևան Վրաստանին գերազանցում ենք մոտ 6, Ադրբեջանին՝ մոտ 4 անգամ, մահացության դեպքերը ևս մեզ մոտ շատ են: Այս պատկերը ցույց է տալիս, թե ինչ որակի ճգնաժամային կառավարում ունենք ՀՀ-ում: Եթե մեր երկիրը համեմատենք հարևան Ադրբեջանի, Վրաստանի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ մեր իշխանության որակը ավելի վատն է: Թե ինչպես է յուրաքանչյուր կառավարություն կարողանում մինիմալիզացնել կորուստները, ցույց է տալիս, թե ինչ որակի իշխանություն այն երկիրն ունի»,-ասաց Բոզոյանը:

Նրա խոսքով, սակայն, կարանտինի ընթացքում պետությունը պետք է կարողանար քարոզչական աշխատանք տանել քաղաքացիների շրջանում, ինչպես անում են աշխարհի շատ երկրներ՝ բարձրացնելու հասարակության գիտակցությունը և տեղեկացվածությունը վիրուսի վերաբերյալ, կոնսոլիդացներ հանրությանը: «Մինչդեռ այսօր ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը չի հավատում կորոնավիրուսի գոյությանը, որովհետև ՀՀ իշխանություններն այս ընթացքում զբաղված էին իրենց անձնական խնդիրներով, մարդկանց հետապնդումներով: Տպավորություն է, որ կորոնավիրուսը շրջանցել է Հայաստանը, և այստեղ լրիվ այլ օրակարգեր կան»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>