Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կա՛մ Նիկոլը պետք է հեռանա Հայաստան-Արցախից, կա՛մ Հայաստան-Արցախն՝ աշխարհի քարտեզից

Միքայել Մինասյանին Նիկոլն այդպես էլ փաստորեն չարձագանքեց, Նիկոլը չարձագանքեց նաև ո՛չ Լավրովին, ո՛չ իրեն՝ հայ հանրության հետ անկեղծ լինելու նույնիսկ ադրբեջանական կոչերին։ Ինչ-որ տեղ սպասելի էր այս իմաստով նրա լռությունը՝ կարող էին արտահոսել գաղտնալսումներ՝ ուղղակիորեն իր մեղքն ապացուցող, իսկ Արցախյան դավադիր բանակցությունները հավերժ գաղտնի պահելն անհնար է։

Սակայն ի՞նչ են մտածում իրավապահները՝ ԱԱԾ-ը, Դատախազությունը, մի՞թե չգիտեն, չեն գիտակցում պարզագույն ճշմարտությունը՝ ոչինչ, հատկապես որևէ իշխանություն հավերժ չէ ու չի կարող լինել, հակառակ դեպքում իրենք չե՞ն դառնում արդյոք Նիկոլի հանցակիցը, մի՞թե Նիկոլի՝ ոչ հայանպաստ գործունեությունը կանգնեցնելու ունակ մարմինների գոյության բնազդը ևս բթացել է։

Ավելին՝ իրավապահ համակարգը լռել է ՀՀ-ում իշխանության բռնազավթման, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հեռախոսային արդարադատության, նրա՝ երկրորդ անգամ ազատության մեջ հայտնվելուց հետո դատարանների շրջափակման օպերացիայի, Նիկոլի՝ իր բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին քննիչին ցուցում տալու ու էլի այլ աղաղակող առերևույթ հանցագործությունների ժամանակ։ Հնարավոր է՝ տարաբնույթ շանտաժների ու սպառնալիքների գործադրմամբ է Նիկոլն ապահովում իրավապահ համակարգի՝ իր անիրավ, հաճախ անբարո գործունեության նկատմամբ լռությունը, վերջապես ներկայիս «սրտի դատախազը» երեկվա «քուանշված թալանչին» է, Նիկոլի ներկայիս կամակատարները երեկվա «կոռումպացված, վնգստացող» դատավորներն են ...

Տևական ապօրինի դադարից հետո երեք օրից վերստին մեկնարկող Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործն, անշուշտ, ոչ միայն «Թավշյա Հայաստանի», այլև Երրորդ Հանրապետության կենտրոնական գործն է, որի հետ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պայմանավորված են ներքին ու արտաքին քաղաքականությունում ընթացող բոլոր գործընթացները։

Առաջնային խնդիրն այդ գործի առջև դրված՝ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով անազատության մեջ պահելն է՝ բացի ունեցած հեղինակությունից, կամքից, հակապետականության ձեռքը նախկինում բազմիցս բռնած լինելուց, Քոչարյանն այժմ էլ ի սկզբանե հայտարարել է՝ պետք լինի, գալու է, նստի ու պայքարի մինչև վերջ, հետո բանաձևել «Կոնսենսուս -1»֊ն՝ ըստ էության իրավիճակից դուրս գալու միակ ուղին, ուրեմն իշխանության համար կարևորագույն վտանգը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Երկրորդ Նախագահն է։

Միքայել Մինասյանի վերջին ուղերձը հստակ հաղորդում է հանցագործության մասին, Լավրովի հայտարարությունն ուղղակի ապացույցն է՝ Արցախի նկատմամբ իրականացվում է հակապետական քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված «արդարադատությունը» շուրջ երկու տարի է՝ ամենօրյա ռեժիմով բացահայտ խախտում է իրավական ու բարոյական ամեն նորմ, ստեղծված իրավիճակում կա՛մ իրավապահ համակարգը պետք է քաջություն գտնի իր մեջ ու հանուն Հայաստան-Արցախի՝ հեռացնի Նիկոլին իշխանությունից, կա՛մ Նիկոլն ինքը պետք է գիտակցի՝ սեփական գահավիժմամբ անդունդն է գլորում նաև հայի մեծագույն ձեռքբերումը՝ Պետականությունը Հայոց ու ժամ առաջ հանդես գա հրաժարականով։

Այս երկու տարբերակների իրականացման համար էլ առավել քան պարտադիր է հզոր, կոնսոլիդացված, Նիկոլի հրաժարականի պահանջի շուրջ միավորված միասնական ընդդիմություն, իսկ առաջիկա դատաքննությունն ու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը գուցե վերջին հնարավորությունն է կանգնեցնելու հսկայական թափ հավաքած ամենակուլ պետականակործան թափանիվը։

Կա՛մ Նիկոլը պետք է հեռանա Հայաստան-Արցախից, կա՛մ Հայաստան-Արցախն՝ աշխարհի քարտեզից։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>