Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 2619 է
Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք: Մահացել է մեկ քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը 2619 է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 40 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1111, փաստացի բուժվողներինը՝ 1462: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 846 քաղաքացի:
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է: