Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Տեր-Պետրոսյանի կանխատեսումն իրականացավ. Հայաստանում Փաշինյանի դեմքով իշխանության է եկել «պատերազմի կուսակցությունը»

1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց իր ելույթում կանխատեսում արեց, որ իշխանության են գալիս այսպես կոչված «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները: Նա համոզված էր, որ ընդամենը մեկ-երկու տարի անց Ադրբեջանը հարձակվելու էր Հայաստանի վրա, և ժողովուրդը տեսնելու էր, թե ով էր ճիշտ, ինքը՞, թե «կոշտ» գծի կողմնակիցները:

Պատմությունը ցույց տվեց Տեր-Պետրոսյանի սնանկ պատկերացումները, քանզի նրանից հետո եկածները ապացուցեցին, որ  հնարավոր է երկիրը զարգացնել առանց կապիտուլյացիա կնքելու, ինչն իրականում առաջարկում էր Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ տասը տարի անց, երբ նա կրկին փորձում էր վերադառնալ իշխանություն, այդպես էլ  խիզախություն չունեցավ ներողություն խնդրել հանրությունից իր խայտառակ առաջարկների համար, որոնցով հանդես էր եկել 1997-ին: Ցանկացած իրեն հարգող ժողովուրդ իրեն թույլ չէր տա, որ նման գործիչը շարունակեր իր հրապարակային գործնեությունը, սակայն հայերը այս իմաստով տարբերվեցին մյուսներից: Ավելի քան 600 տարվա պետականության պակասի փորձը այստեղ էլ իրեն զգացնել տվեց:

Սակայն 2018-ին, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի գաղափարական արեալի գործիչը՝ Փաշինյանը, կարողացավ վերցնել իշխանությունը: Մարդիկ մոռացան, թե ով էր իրականում Փաշինյանը, ում կողքն էր նա կանգնած 2008-ին և ինչ գաղափարական դաշտում էին ձևավորվել նրա պատկերացումները:

Այսօր Տեր-Պետրոսյանի քաղաքական «հոգեզավակը» փորձում է իր քաղաքական «հոր» նպատակները իրականացնել ավելի քողարկված ձևով: Բանակցային գործընթացում Փաշինյանի  համառ  ջանքերով  Հայաստանի դիրքերը սրընթաց վերադառնում են այն ժամանակներին, երբ ստացանք «Լիսաբոն»: Իսկ այս օրերում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փաստացի սպառնում է Հայաստանին, որ, եթե միակողմանի կապիտուլյացիա չկնքի, ապա պատերազմը կլինի «շատ մեծ հավանականությամբ»:

Այս իմաստով կարող ենք «շնորհավորել»  Տեր-Պետրոսյանին, իր «հոգեզավակը»  երկիրը հասցրել է պատերազմի շեմին, այն շեմին, որի մասին Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր դեռ 1998-ին:

Այսպիսով` Տեր-Պետրոսյանը ակամայից ապացուցեց, որ իրական «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները ինքն էր, իր քաղաքական «հոգեզավակ» Փաշինյանի հետ միասին:

Սրանց մասին էր նաև արտահայտվել ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը:

1938-ին, երբ Մյունհենից Լոնդոն վերադարձավ Անգլիայի այն ժամանակվա վարչապետ Չեմբեռլենը, նա անգլիացիներին ավետեց, թե իբր իր հետ բերել է  Գերմանիայի հետ կնքած «խաղաղությունը»:

Հակադրվելով այս ավանտյուրիստին, Չերչիլը այն ժամանակ հայտարարեց, որ դա խաղաղություն չէր, այլ անպատվաբեր կապիտուլյացիա: Իսկ նման կապիտուլյացիան վերջնաարդյունքում չի փրկելու պատերազմից և անգլիացիները ստանալու են և խայտառակություն, և պատերազմ:

Մեկ տարի անց բոլորն հասկացան, որ Չերչիլը ճիշտ դուրս եկավ:

Այս ամենից բոլոր ազգերը սկեցին դասեր քաղել, Չերչիլի մտքերը մտան քաղաքագիտական դասագրքերի մեջ: Սակայն պարզվեց, որ այստեղ էլ հայերը օրիգինալ դարձան:

Եվ ստիպվախ են լինելու հերթական անգամ իրենց կյանքերով վճարել  դրա համար:

Այդ իմաստով Լավրովի մեսիջներն իրոք, որ ուղղվախ էին ոչ թե Փաշինյանին, կամ Տեր-Պետրոսյանին, այլ հայ ժողովուրդին: Մոսկվայում ուզում են հասկանալ, թե հայերը ինչ են մտածում Չերչիլի խոսքերի մասին: Որից էլ հետևություն կանեն նաև իրենց համար,  արժե՞ արդյոք դաշնակցային հարաբերություններ պահպանել նման երկրի հետ, թե ոչ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>