Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Իշխանության այս կարգի անլրջությունը լրջագույն վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, իսկ վիճակն օր օրի խորանում է

Այսօր հանրության մեջ փոխադարձ ատելությունը հասել է ահագնացող չափերի, հակամարտող կողմերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, գոտկատեղից ներքև խփելն արդեն անթույլատրելի չի համարվում, խփում են բոլոր կողմերից ու բոլոր տեղերին։ Ընդդիմախոսին պախարակելու համար ապատեղեկատվության մի այնպիսի հոսք է, որ եթե անգամ մի քանի րոպե անց այն հերքվում է, այնուամենայնիվ դիտավորյալ այն շարունակում են համացանցում տարածել օրերով։ Զավեշտն այն է, որ ամեն մի կողմը մյուսին է մեղադրում, թե ումից է սկսվել այս արատավոր երևույթը։ Եթե չգիտեն, թե ումից սկսվեց, պետք է որ մանուկ հասակում իրենց համար «Մի կաթիլ մեղրը» կարդացած լինեին, ու հասկանային, որ ամենամեծ կոնֆլիկտն էլ դրանից է սկսվում։

Ու կարևոր չէ, թե ով է սկսել, կարևոր է, թե ով իր մեջ ուժ կգտնի վերջ տալու դրան։ Իսկ նախաձեռնությունն այս պարագայում պետք է հանդես բերի իշխանությունը, քանի որ օրենքի ուժով ուժն իր ձեռքում է, իսկ ուժեղը պետք է բարի լինի։ Բայց ի՞նչ ենք տեսնում․ պաշտոնական հերքումն անգամ հանրության մոտ արժանահավատ չի երևում, ոչ այն պատճառով, որ իշխանության ընդդիմախոսներին ավելի են հավատում, այլ, որ իշխանությանը չեն հավատում։ Սովորաբար, անկախ ամեն ինչից պաշտոնական հերքումը զգաստացնող է, բաց մեր պարագայում տարակուսած են, թե ինչպես կարող են պաշտոնական խոսքը կեղծելով արժեզրկել։ Բայց երբ պաշտոնական հայտարարությունները փոխարինվել են Փաշինյանի տնավարի «լայվերով», որ մի օր ըստ տրամադրության մի բան կասի, մյուս օրը միանգամայն այլ, վարչապետից ցածր պաշտոնյայի հայտարարությունն ինչի՞ պետք է արժանահավատ համարես կամ լուրջ ընդունես, երբ «առաջին ձեռքից» ինչ անլուրջ թեմայի մասին ասես իմանում ես ու հետո էլ իմանում, որ դա սխալ էր, ճիշտը վարչապետի վերջինը հայտարարած սխալ ինֆորմացիան է։

Բայց սրանից տուժում է ողջ հանրությունը, մեր երկիրը մի քանի նախկին ու ներկա իշխանավորներից չի բաղկացած։ Ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ լինել անպատասխանատու, քանի որ նա կարող է և իշխանության չգալ ու ստիպված լինել իր ճղճղան խոստումները կյանքի կոչել, իսկ իր ասելիքն ու անելիքը սոսկ իրենց տեղը հիշեցնելուն են ծառայում՝ որևէ քաղաքական բիզնես պրոյեկտի շրջանակներում։ Բայց մեր պարագայում տեղի ունեցավ ամենաանցանկալին՝ երեկվա ամենաանպատասխանատու ընդդիմադիրներն այսօր զբաղեցնում են ամենապատասխանատու պաշտոնները։

Մեկ այլ դեպքում Փաշինյանը ահաբեկում է, թե՝ մեր ժպիտները թուլություն չհամարեք, այլապես օրենքի ծանր ուժը կզգաք ձեր վրա։ Սա հիշեցնում է Անտոն Չեխովի հայտնի խոսքերը․ «Լավ դաստիարակությունը նրանում չէ, որ սոուսը չթափես սփրոցին, այլ նրանում, որ չնկատես, երբ դա անում է մեկ ուրիշը»։ Իսկ դաստիրակության հետ շատ քիչ աղերս ունեցողներն այդ պահին ջանք չեն խնայում, որպեսզի սեղանակիցներին հասկացնեն, որ իրենք նկատել են, որ մեկը սոուսը թափել է, բայց չնկատելու են տալիս։ Հիմա մեր վարչապետն ամեն անգամ մի բռի բան է անում, ասֆալտին փռել տալիս ու պատին ծեփել, որպեսզի հանկարծ սիրո ու հանդուրժողականության հեղափոխության կոչերի վրա չխաբվեն ու դա թուլություն որակեն։

Եթե ամեն անգամ իր արածն ու չարածը, ասածն ու չասածը պետք է ապացուցի դրան հակառակն անելով մենք այդպես ո՞ւր կգնանք։ Վարչապետը խելացի խորհուրդներին չի հետևում, որ հանկարծ չկարծեն, թե ինքը սեփական խելք չունի։ Որպեսզի ԱՄՆ-ում չկարծեին, թե Փաշինյանը փոքր երկրի խեղճուկրակ ղեկավար է, հպարտորեն հայտարարում էր, որ ԱՄՆ-ին ամենից շատ ինքն է քննադատել։ Որպեսզի մեր ռազմավարական դաշնակից պետությունում Փաշինյանին խեղճ չպատկերացնեն կարող է Հայաստանում ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկություններում լայնածավալ ստուգումներ անցկացնել։ Այն դեպքում, երբ շատ հաճախ մենք ենք խնդրել ռուսական կողմին այդ ներդումներն անելու հարցում։ Ինչ խոսք Սերգեյ Լավրովի խոսքը դիվանագիտական էթիկետի տեսանկյունից խիստ տարօրինակ էր, երբ նշեց, որ գործընկերությունը միակողմանի չէ՝ երբ ՌԴ-ից աջակցություն են ակնկալում, նման վերաբերմունք էլ պետք է ունենալ ՌԴ-ի կապիտալով հայաստանյան ընկերությունների հանդեպ։

Մինչդեռ Հայաստանի տարածքում բիզնես գործունեություն ծավալող ցանկացած ընկերություն ենթարկվում է մեր օրենքներին, անկախ նրանից դրսի, թե ներսի կապիտալով է։ Բայց երբ ՌԴ ղեկավարությանը հասու է դառնում այն ինֆորմացիան, որ Փաշինյանը տարբեր չափի մուծումների դիմաց որոշ մեծահարուստ գործարարների «ինդուլգենցիա» է տալիս, ու նրանք շարունակում են առոք-փառոք աշխատել, պաշտոնական Կրեմլն իրավունք ունի ոչ պաշտոնական լեքսիկոնով ասել, որ եթե այս կամ այն բիզնեսմենի հետ հարաբերությունը կառուցում եք հրապարակային աճուրդի ու հոխորտանքի միջոցով, ապա ՌԴ-ի հանդեպ հոխորտանքը հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով, իսկ սակարկելն էլ առնվազն անլուրջ է, քանի որ այդ երկրի հետ մեր ռազմավարական գործունեության շրջանակներում եթե ամեն ինչ դառնա սակարկության առարկա, ապա մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք։

Ու իշխանության այս կարգի անլրջությունը լրջագույն վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, իսկ վիճակն օր օրի խորանում է։

Կարեն Աթաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>