Լևոն Արոնյանը հանդես կգա Grenke Chess Classic մրցաշարում
Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ութ գրոսմեյստերներ, այդ թվում Լեւոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձեւ մրցակարգով:
Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա):