«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

14 օրը քարոզարշավի համար քիչ է․ կլինի 28 օր․ Տիգրան Մուկուչյան

«2018 թվականի Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում խախտման 241 դեպքի մասին գրառում է կատարվել»,- ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով ՀՀ ԿԸՀ 2018-19 թթ. գործունեությունը։

Նրա խոսքով, 475 տեղամասերից միայն մեկում է հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվել։

«Պետք է վկայել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ԿԸՀ գործողությունների վիճարկումներ դատարանում չեն եղել, ինչպես նաև դատական կարգով չվիճարկվեցին ընտրության արդյունքները։ 2018-19 թթ. ընթացքում մենք 170 համայնքներում անցկացրել ենք ՏԻՄ ընտրություններ, 2018-ին 3 օր է հատկացվել այդ ընտրություններին, իսկ 2019-ին՝ 4 օր։ Այս ընթացքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի 1011 թեկնածու էր առաջադրվել, ինքնաբացարկ է ներկայացրել 95 թեկնածու։ Մենք չենք ունեցել որևէ թեկնածուի գրանցման մերժում»,- ներկայացրեց Մուկուչյանը։

Ըստ նրա, 2 տարիների ընթացքում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի եզակի դիմումներ են եղել, բայց անգամ այն դեպքում, երբ դիմումը չի ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից, հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ անցկացրել են։

Տ. Մուկուչյանն ասաց, որ 2018-19 թթ. ընթացքում ԿԸՀ է ստացվել վերահաշվարկի 18 դիմում, որոնցից 6-ը ոչ իրավասու սուբյեկտների կողմից։

ԿԸՀ նախագահը նշեց, որ իրենք ունեն առաջարկ՝ կապված «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու հետ։

«Արտահերթ ընտրությունների անցկացման առումով խնդիրներ են առաջանում, քանի որ ԸՕ-ով սահմանված առանձին ժամկետները լիարժեք հստակեցված չեն, և մենք ունենք գործընթացներ, որոնք ավելի շուտ պետք է կատարվեն, բայց դրանց ժամկետներն ավելի ուշ են սահմանված։ Եվ արդյունքում, ընտրությունների կազմակերպման ժամանակ մենք բազմաթիվ հարցերում փորձել ենք գործընթացները նախատեսվածից շուտ կամ ուշ կազմակերպել։

Կարծում ենք, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե ԸՕ-ում այդ ժամկետները ներդաշնակ լինեն և ճիշտ կանոնակարգեն ողջ գործընթացը։ Բացի այդ կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ համապետական ընտրությունների նման, պետք է քարոզարշավին 28 օր հատկացնել։ Քանի որ, կարծում ենք արտահերթ ընտրությունների համար սահմանված քարոզարշավի 14 օրը բավականին կարճ ժամանակահատված է՝ ընտրողներին քաղաքական ուժերի տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու համար»,- ասաց Մուկուչյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>