Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

«Կարճ ասած»․ Դիպուկ ու ցավոտ քաղաքական բումերանգը. Տեսանյութ

Քաղաքական կյանքում սկանդալներն ի հայտ են գալիս սրընթաց արագությամբ: Մեկը դեռ չմարսած՝ մյուսն է հրապարակ ելնում, մեկը մեկից աղմկահարույց: Ու սրանց միավորում է մեկ բան՝ բոլորի մեջ էլ խառն է Նիկոլ Փաշինյանի մատը: Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասում է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին բանագնաց է ուղարկել և առաջարկել գործարքի գնալ՝ սիմվոլիկ գումար վճարել, իրեն  չքննադատել, Հայաստանից դուրս երջանիկ ապրել: Երկրի ղեկավարը, որը խոստանում էր երկու ձեռքերը կտրել, բայց կոռուպցիա չանել, փաստորեն, կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվում: Քանի որ այսօր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նշանակում է, որ այս սկանդալից չոր դուրս կգա և անհանգստանալու բան չունի, բայց՝ մինչ իշխանափոխությունը: Նույնը դժվար է ասել ԱԱԾ նախկին տնօրենի մասով: Հետո՞ ինչ, որ նա հրահանգ է կատարել՝ սուրհանդակն է եղել: Արթուր Վաբեցյանն արդեն հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ հարուցելու առիթներ են ման գալիս: 

Իհարկե զավեշտ կլինի, երբ վաղն էլ պարոն Վանեցյանը բողոքի զանգովի արդարադատությունից: Նրանից, օրինակ, որ Սասուն Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանը նոր ԱԱԾ պետի հետ պայմանավորվել են, ու դատավորը ուզի-չուզի կալանք պիտի տա: Ամեն ինչ հնարավոր է: Ինչ ասես, որ չտեսանք, այս երկու տարվա ընթացքում:

Բումերանգը, հատկապես քաղաքականության մեջ, շատ դիպուկ է ու ցավոտ, գալիս է ժամանակին ու բացահայտ: Հատկապես մեր օրերում, երբ պաշտոնի կարիերան կարճ է, սխալները՝ բազմակի, բումերանգը վերադառնում է շատ արագ:

Միայն Վանեցյանը չէ, որ չկարողացավ բռնել իր նետած բումերանգը: Այն քանիցս անսխալական վերադարձել է նաև Փաշինյանի մոտ ու ցավոտ հարված հասցրել: 

Այսպես կոչված հեղափոխության օրերին, հիշենք, ինչքան սև լենտեր կապվեցին ՀՀԿ-ականների տան մոտ: Վերջերս արդեն հակառակը կատարվեց, Փաշինյանի համար տապանաքար տեղադրեցին մայրուղու հարևանությամբ, «մեռավ սուտ ասելով» գրառումն էլ հետը: 

Ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը, առանց ուշադրություն դարձնելու, որ գործ ունի Հայաստանի միջազգային հեղինակության հետ, մեր երկիրը համարեց ապօրինի զենքի տեղափոխման օջախի՝ նախկին իշխանության վրա գցելով  քաղաքվիացիայի ոլորտում իր բերած կադրի տապալումը: Բառացիորեն օրեր անց Ռուսաստանում առգրավեցին Հայաստանից ուղարկված ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգ սիգարետով: Այն պարագայում, երբ առանց Փաշինյանի գիտության անգամ ինքնաթիռի փոշիները չեն մաքրում հիմա: Որպես բեռի հետ ուղղակիորեն կապված անձ, տալիս են Փաշինյանի աներորդու անունը, անուղղակի կապի մեջ էլ մեղադրում են կնոջը: Համենայն դեպս, պատշաճ հերքում դեռ չենք լսել: Նախորդ իշխանություններին զենքի մաքսանենգության փաստ չկար, կոնկրետ փաստ չկա նաև հիմա, կան մեղադրանքներ:

Նախկին խորհրդարանը Նիկոլ Փաշինյանը համարում էր կեղծ ու անգրագետ, նշում, թե այսօրվա քայլածներն աշխարհի զարդն են: Թագուհի Ղազարյանի, Վահագն Հովակիմյանի, Հովիկ Աղազարյանի, Մխիթար Հայրապետյանի կամ նույն աներձագ Հրաչի պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ դեմոկրատական երկրներն իրենց խորհրդարանները ցրո՞ւմ են: Իհարկե ոչ: Նրանց մոտ էլ իրենց չակերտավոր դեմքերը կլինեն, հարց է, այդ դեպքում ինչո՞ւ ես անուն կպցնում նախկինների որակին, եթե քոնը, մեղմ ասած, ավելի վատն է: Այսօր հայրենի ԱԺ-ում անիմաստ առիթներով իրար կոկորդ են կրծում: Եթե այդ կրքերը զարգանային, օրինակ, անարդարացի կամ հակապետական օրենքներ ընդունելու առիթով, դեռ կմտածեինք, որ հնարավոր է և այդպես, բայց ավաղ, առիթները մանր-մունր, անձնական հողի վրա են: Տղերքն ու աղջիկները ինքնահաստատվում են:

Խոստանում էր նախկին կոռուպցիոներների թևիկները կտրել ու լցնել ՊՆ բյուջեն, իսկ այսօր օր ու մեջ թիմակիցների են բռնում կոռուպցիայի մեջ: 

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, որ պոպուլիզմի անգնահատելի վարպետ են, մեղադրում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը պոպուլիզմի մեջ: Ավելին, իշխող ընտանիքը մեղադրում է, որ իրենց նկատմամբ ատելություն կա: Ծիծաղելի է, ի՞նչ խոսք:

Նախկին իշխանությանը մեղադրեցիր մահացու մեղքերի մեջ՝ առանց այն էլ շատ սխալներն ահռելի չափերի ներկայացնելով, սրան ու նրան բիզնես վերագրելով: Հիմա արդեն խոսում են տարբեր գործարաններում Փաշինյանի մասնաբաժնի մասին:

Կարճ ասած՝ ինչ ցանես, այն էլ հնձելու ես: Ատելություն եք ցանել, սեր չեք հնձի: Պոպուլիզմ ու զրպարտություն եք ցանել՝ դե կերեք:

YerevanToday.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>