Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է
24
«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանի գործը հեռանկար չունի և չի կարող ունենալ. Աբրահամյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել․ նա Վայոց ձորի մարզի 30-ամյա բնակիչ է Իրանից հերքում են Թրամփին. Ոչ մի բանակցություն էլ չկա Օրական 33 տույժ՝ միայն այս երկու փողոցների փոքր հատվածներում (տեսանյութ) Պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը․ Հայկ Նահապետյան «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) ՔՊ-ի հերթական սուտը․ «սմարթ» կանգառները վկա (տեսանյութ) Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով Վատ լուր ունեմ իշխանությունների համար՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, իրավիճակը միանգամայն այլ է. Իվետա Տոնոյան Պատերազմը, խաղաղությունը չպետք է ձևական խոսքով լինի, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված. Գագիկ Ծառուկյան Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Երևանի մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի Փաշինյանը զանգահարել է Պուտինին Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի Երևանում ապրիլի 3-ից 90 օրով ճանապարհահատված կփակվի Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կեցվածքը մետրոյում բնութագրեց ամբողջ ՔՊ-ի բարոյական և հոգեբանական կերպարը Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Շենգավիթում անձրևը շարունակաբար լցվում է քաղաքացու բնակարան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Աբովյան քաղաքում «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ՊՆ զինծառայող էր Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սեմյոն Դանիլյանցը, սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ Lայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ) Նոր-Արեշ 15 փողոցի 5-րդ շենքի կոյուղագիծը վթարված է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկված հոդվածների մեծ մասը բացասական է

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 573 հոդված։ Որոնցից 150-ը՝ բացասական, 32-ը՝ դրական, 391-ը՝ չեզոք են։

Մշտադիտարկման արդյունքներով ընտրված առաջատար 5 կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով վարչապետի և հոսանքի անջատումներից տուժած քաղաքացիների զրույցին, ասել է․«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում»:

Մեկ այլ հրապարակման համաձայն, «Հեղափոխության պահապաններ» խումբը գործում է Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Հրապարակման մեջ ասված է․ «Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս պայմաններում, երբ Հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ եւ ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով»:

Դրական է գնահատվել այն հոդվածը, որտեղ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուկչյանն, անդրադառնալով այն բողոքներին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաինյանը կարող է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, քաղաքացիները ոչ, ասել է․ «Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես, այս տարի Մեծ Եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը կատարվել է, ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով:
Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելիներ» որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը» որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, դա Օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել: #Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով»:

News.am-ում հրապարակվել է 178 հոդված, որից բացասական՝ 69, դրական՝ 7, չեզոք` 102։

Կայքում տեղ է գտել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անդրադարձը, որը Նիկոլ Փաշինյանի՝ զանգը քաղաքացիներին համարել էր PR, քանի որ գործ ունենք անձնական տվյալների ապօրինի մշակման հետ։

Հրապարակումներում անդրադարձ կա նաև «Հեղափոխության պահապաններ» խմբին։ Ըստ հրապարակման, նրանք գործում են Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։

Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին։ Ավանդական այգիներ հիմնելու գաղափարի շուրջ բանավեճ է եղել և Տիգրան Ավինյանը չի համաձայնել վարչապետի հետ․ «Ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաեւ ավելի խիտ են տնկվում ծառերը։ Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «զապորոժեցները»»:

Դրական է առանձնացվել այն հրապարակումը, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը որպես իրավապահ մարմին գոյություն չունի, ասել է․ «Թե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք: Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե Վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղից հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին»:

aravot.am-ում հրապարակվել է 114 հոդված, որից բացասական՝ 42, դրական՝ 6, չեզոք` 66։

Լրատվականում հրապարակվել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը, որտեղ քաղաքագետն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին, գրել է․ «Պրոպագանդայի համար պետք է նաև հակադրություն՝ «սև»-ի ու «սպիտակ»-ի առկայություն: Պետք են թշնամիներ, որոնց դեմ «պայքարում» պետք է ներգրավել հնարավորինս մեծ քանակի բազմություն և, բնականաբար, առաջնորդել նրանց դառնալ իրավիճակի տերը: Պետք է նաև սահմանափակել մարդկանց ընտրության հնարավորությունը, եթե ոչ «մենք», ապա «նրանք» են գալու: «Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը»։

Վաչէ Բրուտեանն իր հոդվածում կրկին անդրադարձել է ներքաղաքական հարցերին՝ գրելով․ «Հիասթափուած չեմ այսօր մեր երկրին մէջ տիրող իրավիճակէն, որովհետեւ Փաշինեան երկու տարիէ ի վեր փողոցային լեզուով անդադար կը սպառնայ աջին ու ձախին, ասֆալթին փռելով, թաթիկները կտրելով ու այս բոլորը՝ յանուն «սիրոյ եւ համերաշխութեան»։ Այսինքն սիրոյ եւ համերաշխութեան քօղին տակ, ան բացայայտօրէն երկիրն ու ժողովուրդը կը պառակտէ, ատելութիւն կը սերմանէ։ Գաւառի ու Նորադուսի դէպքը, ոստիկանութեան աչքին դիմաց, նորագոյն փաստն է»։

«Այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին»,- հարցին ՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքները, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած ասուլիսին այսպես է պատասխանել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Դրական է գնահատվել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել է․ «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը».

Armtimes.com.am-ում հրապարակվել է 112 հոդված, որից բացասական՝ 2, դրական՝ 6 , չեզոք` 102։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին:

Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ամսին տպագրվել էր 35.2 մլն հատ ՀԴՄ կտրոն՝ 145 մլրդ դրամ շրջանառությամբ։ Ստացվում է, որ 2020-ի մարտին՝ շուրջ 1.2 մլն հատով կամ 3.4 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպագրվել, սակայն դրա շրջանառությունը շուրջ 5 մլրդ 700 մլն դրամով կամ 3.93 տոկոսով պակաս է եղել 2019-ի մարտից։
Դրական մյուս հոդվածները կրկնվում են։

1in.am -ում հրապարակվել է 107 հոդված, որից բացասական՝ 7, դրական՝ 12, չեզոք` 88։

Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ և հավելել է․ «ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի ծագում ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը:

Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն»։

Դրական հոդվածները վերաբերում են վարչապետի մամուլի խոսնակի ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ հայտարարությանը։

Tert.am -ում հրապարակվել է 62 հոդված, որից բացասական՝ 30, դրական՝ 1, չեզոք` 31։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը և վարչապետի կողմից հարցն անպատասխան թողնելուն. «Լավրովին պատասխանել է պետք: Ինչքան ուզում եք ձգձգեք, ավելի ծանր վիճակի մեջ եք ընկնելու։ Սկզբում Ռուսաստանը հայտարարեց գազի գնի բարձրացում, հետո Գազպրոմը սկսեց բնակարաններում գազերը անջատել, հրապարակեցին կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործարքների մասին, ավելի ուշ՝ աներձագի սիգարետային մաքսանենգության մասին։ Կարևոր չէ, որ սրանց մեջ նաև ստեր կան։ Միևնույն է, Ռուսաստանը շարունակելու է նման արտահոսքերը»։

Կայքում տեղ է գտել Արթուր Վանեցյանի քննադատությունն ուղղված իշխանություններին, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>