Պաշտոնական Լոնդոնն աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի ԵՄ և ԱՄՆ հարցերով տեղակալ Վենդի Մորտոնի հետ։
Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին անռչվող հարցեր, անդրադարձ է կատարվել հակակորոնավիրուսային պայքարին։
Մամեդյարովը բրիտանացի դիվանագետին ներկայացրել է նաև, թե ինչ վիճակում է գտնվում ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Մորտոնը նշել է, որ իր երկրի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ակնհայտ է, հայտարարելով, որ պաշտոնական Լոնդոնն աջակցում է Ադրբեջանի «ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես քննարկել են էներգետիկ ծրագրեր։
Zham.am

