Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար

Մինչ ադիբուդիական կրքեր են բորբոքվում, Հայաստանը կարող է վերածվել կովկասյան Իտալիայի

Եթե կորոնավիրուսով վարակվածների վերջին օրերի տեմպը պահպանվի, ապա 2 շաբաթից Հայաստանում մենք կհատենք 4.000–ի սահմանագիծը։

Իշխանությունն ամեն ինչ թարս է անում։ Որոշումներն ուշացած են, անպատասխանատու և ոչ կոմպետենտ։ Երբ պետք էր կանխարգելիչ միջոցառումներ անել, ոչինչ չարեցին։

Երբ պետք էր արտակարգ դրություն հայտարարել, «այո»–ի քարոզով էին զբաղված՝ մարդկանց մեծ խմբեր հավաքելով ու վարակի տարածմանը նպաստելով։

Երբ պետք էր արտակարգ դրության պայմաններում արտակարգ միջոցառումներ իրականացնել (վարակի օջախների բացահայտում և ռիսկերի կառավարում, թեստավորման մեծ քանակի ապահովում, հոսպիտալացման պայմանների ստեղծում, թոքերի արհեստական օդափոխիչ սարքերի ձեռք բերում, ախտահանման աշխատանքների կազմակերպում, տնտեսության «բացման» նախապատրաստական աշխատանքների իրականացում, քարոզչություն և այլն), զբաղված էին լրիվ այլ խնդիրներով։ Արտակարգ դրության ռեժիմը կրեց ձևական բնույթ։ Հա՛մ վարակի դեմ պայքարը ձախողվեց, հա՛մ տնտեսությունը հսկայական հարված ստացավ։

Հիմա ուզում են երկուշաբթի օրվանից գործնականում հրաժարվել սահմանափակումներից, քանզի սոցիալ–տնտեսական ճնշումների տակ են մնացել։ Եթե սկզբում ասում էին, թե բա կորոնավիրուսն ում շունն է ու արտակարգ դրություն չէին հայտարարում, ապա հիմա էլ ասում են վարակվածներն ում շունն են, որ իրենց պատճառով անհանգստանանք։ Մինչդեռ անցած 1,5 ամիսը պետք է օգտագործվեր տնտեսական կյանքի աշխուժացումը նախապատրաստելու համար։

«Գնացեք ձեր գլուխը ինքներդ պահեք կամ էլ թող ձեր ունևոր հարևանները, բարեկամները ձեր խնդիրները հոգան»․ սա՛ է վարչապետի որդեգրած քաղաքականության կարգախոսը կորոնավիրուսային պայմաններում։

Այն, որ պետք է տնտեսության ճյուղերն աշխատեն, հասկանալաի է, բայց դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել, որ մարդկանց կյանքի ու առողջության առումներով նվազագույն կորուստներ ունենանք։ Զրո աշխատանք կա այս ուղղությամբ։ Իշխանությունը զբաղված է բացառապես քաղաքական բանսարկություններով ու քրեաքաղաքական սերիալներ ապահովելով։

ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է և քաղաքացուն թողնում կորոնավիրուսի դեմ մեն մենակ։ Իսկ դա նույնն է, որ հնարավոր պատերազմի դեպքում մարդկանց հանես բաց դաշտ, չկիրառես հակաօդային պաշտպանության համակարգերը և հայտարարես, թե ով ինչպես կարող է թող պաշտպանվի։

Ու մինչ քաղաքական դաշտում ադիբուդիական կրքեր են բորբոքվում, Հայաստանը կարող է վերածվել կովկասյան Իտալիայի՝ այդտեղից բխող բոլոր տխուր հետևանքներով։ Սրա՛ մասին է պետք մտածել։

Թե չէ կոռուպցիոն սկանդալներով ու քաղաքական հետապնդումներով այլևս ոչ մեկի չես զարմացնի։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբպւքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>