Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ինչու՞ է Փաշինյանի հակահեղափոխական շրջապատը ցանկանում Հայաստանում հաստատել ֆաշիստական ռեժիմ. Տեսանյութ

Պետրոս Ղազարյանի երեկվա հյուրը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը փաստացի հայտարարեց, որ երկրում պիտի հաստատվի ֆաշիստական ռեժիմ: Նրա բոլոր մեսիջները հենց դրան էին ուղված:

Նա խոսում էր «հեղափոխությանը սպառնացող լուրջ վտանգի մասին»: Նշում, որ իրենց հակառակորդները ոչ թե քաղաքական մրցակիցներ են, այլ թշնամիներ, որոնց  պետք է «չեզոքացնել»:

Բաբաջանյանը փաստացի առաջին անգամ խոստովանեց, որ իշխանությունը վտանգի տակ է: Եվ դրանով նա սկսեց բացատրել, թե ինչու հենց հիմա պիտի «լուծվի» ՍԴ-ի խնդիրը:

Դրա  համար, նա նույնիսկ դեմագոգիկ ձևով  Գավառի դեպքերը շաղկապեց ՍԴ-ի խնդրի հետ, նշելով, որ այս ամենի մեջ մեղավոր են դատավորները:

Ավելին, Բաբաջանյանը, փաստացի, մեղադրեց Արարատ Միրզոյանին և ԱԺ-ի ՔՊ-ի խմբակցությանը հանցավոր անգործության մեջ: Նա նույնիսկ արդարադատության նախարարին ու ԲԴԽ-ին մեղադրեց դավադրության մեջ, ովքեր «մինջև վերջ չեն հասկանում հակահեղափոխության ռևանշի վտանգը»:

Ինչու՞ է  Բաբաջանյանը հենց այսօր  հանդես գալիս նման հայտարարություններով: Այս հարցի պատասխանի համար հասկանանք, թե ով է իրականում Բաբաջանյանը:

                        Ով՞ էր Բաբաջանյանը հեղափոխության առաջ

Բոլորին է հայտնի, որ Արման Բաբաջանյանը լայնորեն հովանավորվում էր նախկին իշխանության կողմից: Ավելին, նրա լրատվամիջոցը հիմնադրվել էր հենց դրա համար: Ինքը՝ Բաբաջանյանը, գրեթե չէր թաքցնում, որ իր լրատվամիջոցը նախկին իշխանությունների ժամանակ «լողանում էր գովազդների մեջ»:

2017-ին նույնիսկ խոսակցություն կար, որ Բաբաջանյանը կարող է մասնակցել ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով:

Իսկ 2018-ի ապրիլին, երբ սկսվեց հեղափոխությունը, նա տրամաբանականորեն հակահեղափոխական դիրք զբաղեցրեց: Քանզի չեր ուզում, որ իր բարվոք սոցիալական վիճակը փոփոխվի:

Հետագայում, երբ Փաշինյանի թիմը հաղթեց, նա զղջաց իր դիրքորոշման համար, սակայն հաշվի առնելով նրա ով լինելը, իմքայլականները 2018-ի ընտրություններին նրան չներառեցին իրենց ցուցակի մեջ:

Սակայն Բաբաջանյանը խորամանկորեն սղոսկեց ԱԺ Լուսավորների ցուցակի միջոցով, իսկ հետո բարեհաջող «թռավ» նրանցից, որպեսզի «անկախ» պատգամավորի կարգավիճակով միանա Փաշինյանի թիմին:

Սակայն, Փաշինյանը, հաշվի առնելով Բաբաջանյանի անցյալը, վախենում էր նրան բացեյբաց իր թիմակիցը դարձնելու քայլից: Իսկ Բաբաջանյանը, որպեսզի հատուցի իր նախկին «սխալ» դիրքորոշման համար, սկսեց «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելու» սկզբունքով անսահման քծնել Փաշինյանին, գործ տալ նրա թիմակիցների վրա, թե իբր, նրանք «պատշաճ մակարդակի չեն պաշտպանում հեղափոխության առաջնորդին»: Թե՛ Փաշինյանն, և թե՛ իր թիմակիցները լավ էին հասկանում Բաբաջանյանի իրական մոտիվը, և այդ իսկ պատճառով նրան լուրջ չէին վերաբերվում:

Սակայն, իրավիճակի փոփոխության պատճառով, Փաշինյանն զրկվեց իր բազմաթիվ անկեղծ թիմակիցներից, և այսօր ստիպված է հենվել նախկին հակահեղափոխական Բաբաջանյանի վրա: Քանզի, հեղափոխական կադրերի սղության պատճառով, Փաշինյանին, որպես «անվճար նվեր» մնացել են միայն քաղաքական «թափոնները»: Իսկ ինչպես ռուսները կասեին,- «дареному коню в зубы не смотрят»:

Սակայն, այստեղ էլ Փաշինյանը կանգնում է լուրջ բարոյական ընտրության առջև: Բոլորն էլ գիտեն, թե ով է եղել Բաբաջանյանը հեղափոխությունից առաջ: Նա եղել է ոչ թե շարքային չինովնիկ, այլ գաղափարական ճակատի մարտիկ:

Ավելին, նրա նկարագրի մասին ժամանակին նշել էր նույնիսկ ինքը՝ Փաշինյանը: Եվ ստացվում է այնպես, որ ինքը՝ Փաշինյանն այսօր մնացել է նմանատիպ մարդկանց հույսին:

Ինչու՞ այդպես ստացվեց, նշված է նաև գրեթե բոլոր քաղաքագիտական դասագրքերում:

Այն է, ինչպես ասում են, «հեղափոխությունները նախագծում են ռոմանտկիները, իրականացնում են պրոգմատիկները, իսկ նրա պտուղներից օգտվում են տականքները»:

Այս բանաձևն իր դասական կիրառումն  ունեցավ Հայաստանում:

Այսօրվա Փաշինյանի ամենա հավատարիմ թիմակիցներն են հակահեղափոխականներ Արման Բաբաջանյանը, Ստեփան Սաֆարյանն ու Արամ Զավենի Սարգսյանը: Երեքն էլ 2018-ի ապրիլին դեմ էին հեղափոխությանը, քանզի գտնվում էին բարիկադի մյուս կողմում:

Այսօր, երբ շատ իսկական հեղափոխականներ հեռացվեցին ասպարեզից, Փաշինյանի մոտ են մնացել այս վերը նշած հակահեղափոխականները: Դրան գումարած, նրանց տնտեսական հենարան հանդիսացող նախկին օլիգարխներ Սամվել Ալեքսանյանն ու «Սասի Արտակը»: Այս ամենը ցցուն դարձրեց, թե ինչ փոփոխության է ենթարկվել Փաշինյանի շրջապատը: Սակայն այս փոփոխությունը մի օրում չի եղել: Այն կատարվել է Փաշինյանի գործնեության տրամաբանական արդյունքում:

Ավելին, իր գործողությունների արդյունքում ինքը՝ Փաշինյանն է դարձել  հակահեղափոխական:

Կարելի է ասել, որ իր քայլերով և կադրային քաղաքականությամբ նա հեռացել է գոնե հրապարակավ հայտարարված 2018-ի ապրիլյան հեղափոխության նպատակներից: Հենց դրա պատճառով է, որ նրա անմիջական և հավատարիմ շրջապատում մնացել են ռաֆինացված հակահեղափոխականները: Այսօր իր նեղ շրջապատից` Ալեն Սիմոնյանից, Արման Բաբաջանյանից, Ստեփան Սաֆարյանից և Արամ Զավենիչից, չորսից երեքը մերժել են 2018-ի ապրիլյան հեղափոխությունը:

Սա ցցուն է դարձնում այն, որ այսօրվա Փաշինյանը 2018-ի Փաշինյանից ֆունդամենտալ է տարբերվում: Այսօր Հայաստանում Փաշինյանը ներկայացնում է հակահեղափոխության դեմքը, և տրամաբանական է, որ իր շրջապատը հենց այս մարդկանցով պիտի շրջապատված լիներ:

Իսկ այդ մարդիկ կապ չունեն հեղափոխության պոզիտիվ գաղափարների հետ: Նրանք իրենց բնույթով եղել են, կան և միշտ կլինեն որպես հակահեղափոխականներ, որոնք  երկրում կուզեին, որ ֆաշիստական ռեժիմ հաստատվեր: Սրանք բոլոր ժամանակների հանրության ամենա հետադիմական շրջանակների ներկայացուցիչներն են: Սակայն ինչու՞ Փաշինյանը մնաց հենց սրանց հույսին: Փորձենք բացատրել սույն հանգամանքը:

Հեղափոխությունները լինում են առաջադիմական և հետադիմական բնույթի

Աշխարի բոլոր հեղափոխություններն իրենց հետ բերում են նոր սոցիալական, ազգային արժեքներ, երկրին կառավարման նոր մոտեցումներ: Բուն հեղափոխության ժամանակ, այդ գործընթացի մեջ ներգրավվում են հանրության շատ լայն շերտերը:

Եթե մեկ բառով նշենք, ապա ցանկացած հեղափոխության ժամանակ հանրության մոտ 75 տոկոսն առաջ է քաշում  պոզիտիվ փոփոխության գաղափարը, իսկ 25 տոկոսը՝ հետադիմական ատելության հիմքի վրա ձևավորված արժեքները:

Ո՞րն է լինում հեղափոխականների և նրա լիդերների գլխավոր շարժիչ ուժը, դրանից էլ կախված է լինում, թե ինչ զարգացում է ապրում տվյալ հեղափոխությունը: Օրինակ, անգլիական, հոլանդական, ամերիկյան հեղափոխությունների հիմքում գերակայող դարձան պոզիտիվ արժեքները, և այդ իսկ պատճառով հեղափոխություններն այդ երկրներին առաջադիմությանը հանգեցրին:

1789-ի Ֆրանսիական, և հատկապես 1917-ի ռուսական հեղափոխություններում, գերակա դարձան ատելության, անհաշտ դասակարգային պայքարի գաղափարները: Այդ իսկ պատճառով վերը նշված երկրներին այդ հեղափոխությունները բերեցին սով, արյունահեղություններ և մեծ ողբերգություններ: Ավելին, դրանից հետո, գրեթե բոլոր դասակարգային բնույթի կոմունիստկական հեղափոխություններն աշխարում  ժողովուրդների համար դարձան բացարձակ չարիք:

Հայ ժողովուրդն այդ իմաստով դասվում է, այսպես կոչված, «ուշացած ազգերի շարքին», ով իր համար նորովի է բացում սոցիալական հեղափոխության իմաստն ու նշանակությունը: 1988-ին նա տեսել էր առավելապես ազգային, սակայն ոչ մաքուր սոցիալական բնույթ ունեցող հեղափոխություն: Այդ իսկ պատճառով, 88-ի հեղափոխությունը մեծապես ավելի էլիտիստական բնույթ ուներ: Ի տարբերություն 2018-ի հեղափոխության, որտեղ գերակայում էր առավելապես տգետ ամբոխի գործոնը: Եվ դրա համար էլ 2018-ի հեղափոխությունը վառ անհատականություններ չտվեց հանրությանը, և երկրի քաղաքական դաշտը դարձավ «մեկ դերասանի թատրոն»: Իսկ 88-ին կային, Տեր-Պետրոսյանից բացի, Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը և այլն:

Այսօր, ցավոք հայ ժողովուրդը, գնում է, պայմանական ասաց, «ռուսական», «գերմանական», կամ «ֆրանսիական» ուղիով: Փաստորեն, հայը ոչինչ չսովորեց նույնիսկ ուրիշ ազգերի սխալներից, և այդ իսկ պատճառով հատուցելու է դրա համար:

Ինչպիսին կլինի այդ հատուցումը և ինչ ձևով, դեռ պարզ չէ: Կլինի արդյոք դա պետականության կորստի, թե Ղարաբաղի կորստի գնով, կամ այդ գինը կարող է լինել ավելի թեթև տեսակի, ցույց է տալու ապագան:

Սակայն պարզ է մեկ բան, այն ազգը, ով ոչինչ չի սովորում պատմությունից, իրավունք չունի անարդարությունից բողոքելու համար:

Ավելին, անարդար կլիներ, եթե գավառական պատկերացումներն ու գեղցի շուստրիությունը 21 դարում  չպատժվեր:

Եթե 1915-ի, կամ 1920-ի համար մենք բոլոր մեղքերը բարթում էինք օտարների վրա, ապա սպասվելիք արհավիրքների միակ մեղքը մերն է լինելու:

Սակայն մյուս կողմից, ռուսական բոլշևիզմն ու գերմանական ֆաշիզմը, լուսնի վրայից չիջան: Դրանք երկար եբվեցին նախորդ իշխանությունների ընթացքում: Քանզի, բոլշևիկյան, կամ ֆաշիստական տիպի պոպուլիզմները պահանջված են դառնում  հիվանդ օրգանիզմներում:

Եթե գերմանացիների պես ազգը կարող է կարճ ժամանակահատվածում խելագարվել, ապա ինչու՞ հայ չի կարող դա անել հարցադրումն ունի իր պարզ պատասխանը:

Գերմանացիներն իրենց խելագարվելու դիմաց վճարեցին իրենց Հայրենիքի տարածքային կորուստով, հայն իր անխոհեմության համար, դարերի ընթացքում, արդեն կորցրել է իր Հայրենիքի տարածքի 90 տոկոսը:

Միթե ՞ այս ամենը հերիք չէր, որ հայն էլ հասկանար, որ ամոթ է այս չափի գավառական և ռաբիս մթնոլորտում  ապրել: Այսօր իր պատմության մեջ Տիգրան մեծ  ունեցած հայի  կենցաղային  մակարդակն ավելի ցածր է ոչ միայն վրացուց, կամ ռուսից, այլև թուրքից, և որոշ հարցերում նույնիսկ ադրբեջանցուց:

Եվ թող ոչ ոք իրեն կեղծ հայրենասերի տեղ չդնի ու չփորձի հակադրվել այս թեզի հետ: Համեմատեք  Անթալիայի սպասարկման որակը, ասենք, Ծաղկաձորի, կամ Սևանի սպասարկման որակի հետ, և փորձեք հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ նրանք դարձան «եվրոպացի», իսկ մենք մնացինք «թուրք»:

Իսկ Գավառի վերջին իրադեարձությունը ցույց տվեց, որ փաշինյանական Հայաստանն ուղիղ ճանապարհ է բռնել «Ադրբեջան» դառնալու համար: Այն ալիևյան Ադրբեջանը, որը փորձում է դուրս գալ իր «սումգայիթյան» կերպարից, և որի մոտ սլանում է փաշինյանական «նոր Հայաստանը»:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>