Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

Հրաչյա Հակոբյան. Եթե փորձեն իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին

Hraparak.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «նոր որակի» խորհրդարանում վերջին օրերին իսկական մշակութային հեղափոխություն է տեղի ունենում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում հնչում են այնպիսի հայհոյանքներ,այնպիսի արտահայտություններ, որ շատերը սկսել են արդեն «երանի տալ» ՀՀԿ-ականներով լի հին ԱԺ-ին ու դրա կարկառուն ներկայացուցիչ Շմայսին, որը վերջին իրադարձությունների ֆոնին ուղղակի շնորհքով ու քաղաքավարի անձնավորություն է երևում: Երբ այս մասին լրատվամիջոց հիշեցրել վարչապետի աներորդի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջինս ասել է, որ համաձայն չէ նշված զուգահեռների հետ:


«Միանշանակ համեմատական եզրեր անգամ չեմ փորձի տանել նախորդ Ազգային ժողովի հետ, չգիտեմ՝ ովքեր են ցանկանում Շմայսի վերադարձը, բայց Շմայսի և շմայսանման մարդկանց վերադարձ չի լինի: Էն, ինչ որ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում, միանշանակ տհաճ միջադեպ էր, և հանրությունը չպետք է ականատես լիներ նման տեսարանի: Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ նրանք Ազգային ժողովում էդպիսի տեսարանի ականատեսը եղան, բայց դրան կան պատճառներ՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, ամեն մեկն իր համար կորոշի... կային հրահրողներ, բայց, ամեն դեպքում, պետք չի հիմա փորձենք, թե ով սկսեց, ով էր ճիշտ, թե ով էր սխալ, ընդհանուր երևույթը, միանշանակ, տհաճ երևույթ էր»,-ասել է Հրաչյա Հակոբյանը:

- Շմայսի հետ համեմատում են, որովհետև հիշում են, որ Շմայսի ամենակոշտ հայհոյանքը, որ դահլիճից հնչել է, «դիշովկան» էր, թեպետ՝ անձամբ ես միջանցքում նրա կողմից ավելի վատ հայհոյանքներ էլ եմ լսել: Իսկ հիմա այս խորհրդարանում հրապարակավ իրար «անբարոյականի վաստակ» ու «հոգնած տրյապկա» են անվանում: 

-Համաձայն եմ, իսկ ո՞վ հնչեցրեց, եկեք էդտեղից սկսենք: Ես, ամեն դեպքում, չէի ուզի մտնել էդ դաշտ, թե ով ասաց առաջինը, ինչու ասաց...

-Մենք տեսանք, որ երկու կողմն էլ (Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը) իրար հասցեին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին: Դուք ձեր թիմակցի սխալը, ամեն դեպքում, այստեղ տեսնո՞ւմ եք, որ նա կարող էր իրեն ավելի զուսպ պահել:

-Չէ, եթե նման վիրավորանք է հնչում, նորից եմ կրկնում՝ շատ դժվար է էդ պահին քեզ զսպես և չարձագանքես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղամարդ դա կհաստատի:

-Այս ամենը, պարոն Հակոբյան, վերագրում են, ընդհանուր առմամբ, երկրում տիրող մթնոլորտին և վարչապետի հայտարարություններին, երբ վերջինս «լայվ» է մտնում ու հայտարարում, որ տներից կհանեն ու «սամասուդ» կանեն, ասֆալտին կփռեն, պատերին կծեփեն, հիմա նրա ասածներն իրականություն են դառնում:

-Սխալ արտահայտություն է դա, որովհետև վարչապետն ասում է, որ մենք թույլ չենք տալիս, բայց լինում են իրավիճակներ, և որևէ կերպ չի կարելի Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածի մասով ասել՝ վարչապետը այ սենց հայտարարություն է արել, հիմա դա տեղի ունեցավ: Եթե փողոցում էդ ասողը բարևի ինչ-որ մեկին, և էդ ինչ-որ մեկը, ի պատասխան էդ բարևին, էդ նույն բանն ասի, ինչ-որ էդ խմբավորման անդամն ասել է Ալեն Սիմոնյանին, էդ ասողը ինչպե՞ս կվարվի:

-Ընդհանուր մթնոլորտն է երկրում շիկացած, նույն Գավառի դեպքերն էլ են կապում այդ ագրեսիայի և վարչապետի հայտարարությունների հետ:

-Ընդհանուր մթնոլորտը երկրում շիկացած չի, որոշ թաքստոցներում գտնվող անձինք փորձում են էդպիսի մթնոլորտի ֆոն ստեղծել, որ իբրև էսպիսի մթնոլորտ կա երկրում:

-Բայց մենք վարչապետի «լայվերից» տեսնում ենք, չէ՞, թե ինչպես է այդ ագրեսիան գեներացվում նրա կողմից:

-Վարչապետի «լայվերից» տեսնում եք, որ վարչապետն ասում է՝ չենք գնալու այլ ճանապարհով, կա օրենք, մենք ասել ենք, որ պետք է  թավշյա լինի, բայց առավոտից իրիկուն մեզ մեղադրում են մեկնաբանություններում, ասում են՝ թողե՛ք էդ թավիշը, հերի՛ ք եղավ, շուշաթուղթը վերցրեք ձեռներդ... Եվ մարդկանց որոշ զանգված միգուցե սկսի հիասթափվել, որ թավիշը չենք թողնում և ընկնենք գռդաբիլով մարդկանց հետևից: Դա մեզ պետք չի:

-Բայց գնում ասֆալտին եք փռում, պատերին եք ծեփում:

-Ո՞ւմ եք փռել ասֆալտին:

-Դե, փորձել եք, գուցե, չի ստացվել, օրինակ՝ Վստրեչի Ապերին:

-Գիտե՞ք, Վստրեչի Ապեր, երբ որ ասում են ու հետևից սկսում են ասել, որ... 

-Դե, իրեն փորձեցիք փռել՝ չստացվեց, բայց մյուսներին ստացվել է, դա տեսել ենք:

-Երբ որ դրա կարիքը կար, որ մարդիկ պետք է մտնեին նոր Հայաստանի կանոններով ապրելու փուլ, այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ չպիտի ամենաթողություն լինի, դա արվեց: Բայց դա այլ իրավիճակ էր: Հիմա, էլի ենք կրկնում, եթե փորձեն էլի անօրինականություններ անել, իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին: Բայց դա չի նշանակում, որ թավշյա չենք: Եթե մեկը իրեն ամենաթողություն է թույլ տալիս, բա ոստիկանները չփռե՞ն, չպառկացնե՞ն ասֆալտին: 

Նյութն ամբողջությմաբ կարդացեք սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>