Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես ավարտվեց
Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան Փարիզի ՊՍԺ-ին ճանաչել է Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն, տեղեկացնում է L'Equipe-ն:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշել է նաև հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի մասնակիցներին՝ թիմերին դասակարգելով առաջնության դադարեցման պահին զբաղեցրած տեղերով:
Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հատկացվել են ՊՍԺ-ին, «Մարսելին» և «Ռենին», իսկ Եվրոպայի լիգայի ուղեգրերը՝ «Լիլին», «Ռեյմսին» ու «Նիցային»:
Zham.am