Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
«Սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, և իրենց բաժանորդային հաշիվներին, միևնույն է՝ այդ գումարները նստելու են, ձեզ ուղղակի կոչ ենք անում՝ այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Այսինքն՝ եթե սոցիալական խնդիր չունեք, բայց 11, 12 և 16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափերով փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Մի գաղտնիք ասեմ՝ մեր մեջ մնա․ այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, ովքեր պրոբլեմ չունեն սոցիալական, և որոնց անուն-ազգանուններով գիտենք, խնդրում ենք՝ գնան և կոմունալների վճարումներն անեն։ Դուք վճարելու հնարավորություն ունենալով և չվճարելով՝ պրոբլեմներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորություն։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կոմունալ ճգնաժամի ավարտը։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 30 апреля 2020 г.