«5 օր է անջատել են լույսը, մթան մեջ նստում ենք». Փաշինյանը զանգում է էլէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում զանգահարում է այն քաղաքացիների բնակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:
«Ես խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունը հասկանալու համար: Որովհետեւ օրինակ կա, որ մարդը մինչեւ 5 հազար դրամ հոսանք է սպառել, բայց ըստ էության, ստացվում է, որ մարդն ամառանոց ունի Ձաղկաձորում կամ Դիլիջանում, քիչ է գնացել ամառանոց, ամսվա ծախսը 5 հազար դրամ է եղել եւ նա օգտվում է պետական աջակցությունից»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: