Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը մայրանալու է
Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը հղի է: Երեխայի հայրը նրա զուգընկեր Զեյն Մալիկին է։ Այն մասին, որ աստղերը սպասում են առաջնեկին, հայտնում է TMZ-ը ՝ վկայակոչելով աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրներին։
Հաղորդվում է, որ 25-ամյա մոդելը, ըստ տեղեկությունների, գտնվում է հղիության 20-րդ շաբաթում։ Ո՛չ մոդելը, ո՛չ էլ երգիչը այդ լուրերը դեռ չեն մեկնաբանել։
Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը սկսել են հանդիպել 2015 թվականին: Այդ ընթացքում զույգը երկու անգամ բաժանվել է և վերսկսել հարաբերությունները: Վերջին անգամ մոդելն ու երաժիշտը վերամիավորվել են 2020 թվականի սկզբին։ Այս լուրերը հաստատում է Հադիդի ծննդյան օրն արված տեսանյութը, որին ներկա էր նաև Մալիկը:
Ապրիլի 23-ին Ջիջի Հադիդը նշել է իր 25-ամյակը:
Zham.am