Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարակա՞ն է տվել. իրարամերժ տեղեկություններ
Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։
Ըստ Politik.am-ի աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները։ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա, քանի որ այն կարող է թուլացնել իշխանության հիմքերը։
Հավելենք, որ Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իրականությանը համապատասպանու՞մ են մամուլում հայտված լուրերը,որ փոխվարչապետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել հերքեց դրանք:
«Նման բան չկա»,֊ասաց նա։
Zham.am

