Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ նրանց օժանդակությամբ, համայնքի բյուջեի առանձնապես խոշոր չափերով միջոցները ոչ նպատակային, անարդյունավետ տնօրինելու, իրենց և մերձավորների, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և նրանց ընտանիքների կարիքների բավարարմանն ուղղելու համար:

Այդ նպատակով համայնքի նախկին ղեկավարը և ավագանու անդամները, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, չեն սահմանել սոցիալական օգնություն հատկացնելու կարգը և 2008-2016 թվականներին, առանց հանձնաժողովի նիստում սոցիալական նպաստ ստացող անձանց սոցիալական վիճակի մասին ուսումնասիրություն կատարելու ու այդ փաստն արձանագրելու, որոշումներ են կայացրել՝ 11.058.000 ՀՀ դրամ նպաստներ տրամադրելու վերաբերյալ, որից հատկացում է կատարվել 10.108.000 ՀՀ դրամի չափով: Նշված գումարները հատկացվել են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու հաշվապահի մերձավորներին, համայնքի ավագանու անդամներին և նրանց բարեկամներին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի բարեկամներին:

Բացի այդ, համայնքի ղեկավարը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել իրեն, իր բարեկամներին, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներին, համայնքի ավագանու անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը զիջելու, հիշյալ անձանց պատկանող հողի հարկի վճարումից ազատելու մասին որոշումների նախագծեր: Արդյունքում՝ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, որոշումներ են կայացվել՝ 490.476 ՀՀ դրամի չափով զիջումներ կատարել ավտոմեքենաներից գանձվող գույքահարկի, իսկ 558.100 ՀՀ դրամի չափով՝ հողի հարկի մասով:

Համայնքի նախկին ղեկավարը, համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշած չլինելու, ինչպես նաև ձեռքբերման անհետաձգելիությունը որևէ կերպ չհիմնավորելու պայմաններում, մտադրություն ունենալով իր կողմից փաստացի շահագործվող, համայնքի ավագանու գործող անդամի և իր բարեկամի անվամբ հաշվառված, 7.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող «BMW» մակնիշի լյուքս դասի ավտոմեքենան ձևակերպել համայնքի անվամբ, համայնքի բյուջեից դուրս է գրել առանձնապես խոշոր չափի՝10.400.000 ՀՀ դրամ: Այդ նպատակով 13.04.2015թ. համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի հիմնական միջոց հանդիսացող շուրջ 8.8 հա հողատարածքի օտարման հարցը, որն աճուրդով՝ 10,4 մլն. ՀՀ դրամով, օտարվել է, իսկ ստացված միջոցներն ուղղվել են վերոհիշյալ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերմանը: Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նախկին ղեկավարը, ավագանու անդամների հետ, ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով հայտարարված պարզեցված ընթացակարգի հրավերում խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:

Այնուհետև մրցութային հանձնաժողովի անդամները, առանց փաստացի մրցույթ կազմակերպելու, համայնքի ղեկավարի դրդմամբ կազմել են դրա ընթացքի վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել ավագանու անդամի ներկայացրած առաջարկը, որից հետո համայնքի ղեկավարը ավագանու անդամի հետ կնքել է ավտոմեքենայի ձեռքբերման պայմանագիր, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրան է փոխանցվել առանձնապես խոշոր չափի՝ 9.455.000 ՀՀ դրամ, իսկ 945.000 ՀՀ դրամը փոխանցվել է կենտրոնական գանձապետարան՝ որպես գնված մարդատար ավտոմեքենայի եկամտային հարկի 10 տոկոս վճարում:

Այսպիսով, Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի, ավագանու անդամների, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով, համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ 20.508.000 ՀՀ դրամի չափով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ միջոցները չեն ուղղվել համայնքի և համայնքի բնակչության իրական կարիքների բավարարմանը և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի մասով (պաշտոնեական կեղծիքի դրդելը), իսկ ավագանու հինգ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>